Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Ֆոնդում մասնակցությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Ֆոնդում մասնակցությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 13. Ֆոնդում մասնակցությունը 1. Ֆոնդում մասնակցությունը հավաստվում է ֆոնդի փայով կամ ֆոնդի բաժնետոմսով: 2. Պայմանագրային ֆոնդի մասնակցի բաժինը որոշվում է նրան պատկանող փայերի քանակի և տվյալ ֆոնդի` շրջանառության մեջ գտնվող բոլոր փայերի ընդհանուր թվի հարաբերությամբ: 3. Եթե պայմանագրային ֆոնդը ունի տարբեր դասերի փայեր, ապա ֆոնդի մասնակցի մասնաբաժինը որոշվում է նրան պատկանող փայերի քանակի և շրջանառության մեջ գտնվող տվյալ դասի բոլոր փայերի քանակ

Ամբողջ Տեքստ

Հոդված 13. Ֆոնդում մասնակցությունը 1. Ֆոնդում մասնակցությունը հավաստվում է ֆոնդի փայով կամ ֆոնդի բաժնետոմսով:

2. Պայմանագրային ֆոնդի մասնակցի բաժինը որոշվում է նրան պատկանող փայերի քանակի և տվյալ ֆոնդի` շրջանառության մեջ գտնվող բոլոր փայերի ընդհանուր թվի հարաբերությամբ:

3. Եթե պայմանագրային ֆոնդը ունի տարբեր դասերի փայեր, ապա ֆոնդի մասնակցի մասնաբաժինը որոշվում է նրան պատկանող փայերի քանակի և շրջանառության մեջ գտնվող տվյալ դասի բոլոր փայերի քանակի հարաբերությունը բազմապատկելով տվյալ դասի բոլոր փայերի զուտ ակտիվների արժեքի և ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հարաբերությամբ:

4. Ֆոնդի մասնակից չեն կարող լինել տվյալ ֆոնդի պահառուն, տվյալ ֆոնդի մասնակիցների ռեեստրավարը (եթե այդ գործառույթն իրականացնում է կառավարչից տարբերվող անձը), տվյալ ֆոնդի անկախ աուդիտն իրականացնող անձը և նրանց հետ փոխկապակցված անձինք:

5. Մասնագիտացված ֆոնդի, բացառությամբ անշարժ գույքի ֆոնդի, արժեթղթավորման ֆոնդի և ֆոնդերի ֆոնդի թողարկած փայերը (բաժնետոմսերը), եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան տեսակի ֆոնդի գործունեությունը կարգավորող օրենքով, կարող են առաջարկվել միայն` 1) որակավորված ներդրողներին. 2) այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերվող փայի (բաժնետոմսի) գնման գինը (յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում ձեռք բերվող փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքը) գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը: (13-րդ հոդվածը փոփ. 22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել