Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 204 — Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով ստուգման ենթակա հանգամանքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 204AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 204 — Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով ստուգման ենթակա հանգամանքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 204. Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով ստուգման ենթակա հանգամանքները 1. Հսկող դատախազը մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքով պարզում է` 1) առկա են արդյոք բավարար ապացույցներ մեղադրյալին վերագրվող արարքը կատարելու մեջ նրա մեղավորությունը դատարանում ապացուցելու համար. 2) մեղադրյալին ներկայացված մեղադրանքն ընդգրկում է արդյոք նրա կողմից ենթադրաբար կատարված բոլոր հանցանքները. 3) քրեա

Ամբողջ Տեքստ

Հոդված 204. Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով ստուգման ենթակա հանգամանքները 1. Հսկող դատախազը մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքով պարզում է` 1) առկա են արդյոք բավարար ապացույցներ մեղադրյալին վերագրվող արարքը կատարելու մեջ նրա մեղավորությունը դատարանում ապացուցելու համար. 2) մեղադրյալին ներկայացված մեղադրանքն ընդգրկում է արդյոք նրա կողմից ենթադրաբար կատարված բոլոր հանցանքները. 3) քրեական հետապնդում հարուցված է արդյոք ենթադրյալ հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց նկատմամբ. 4) ճիշտ է արդյոք տրվել մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը. 5) կան արդյոք քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հիմքեր. 6) հիմնավոր է արդյոք մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կամ այդպիսին չկիրառելը. 7) ձեռնարկված են արդյոք անհրաժեշտ միջոցներ` գույքի հնարավոր բռնագրավումը, հնարավոր գույքային հայցը և հնարավոր վարութային ծախսերն ապահովելու համար. 8) արդյոք կատարվել է համակողմանի և անաչառ նախաքննություն. 9) պահպանված են արդյոք նախաքննության կատարման կարգը սահմանող սույն օրենսգրքի մյուս կանոնները. 10) մեղադրական եզրակացությունը բավարարում է արդյոք սույն օրենսգրքի 202-րդ հոդվածով նախատեսված պահանջները: (204-րդ հոդվածը փոփ.

09.06.22 ՀՕ-241-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել