Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Լուլուկյան — ՎԴ/1988/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Լուլուկյան — ՎԴ/1988/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/1988/05/2227 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Շուշանիկ Լուլուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.10.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Շուշանիկ Լուլուկյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ 26.01.2022 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունը գանձելու մասին» թիվ 154-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Շուշանիկ Լուլուկանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 26.01.2022 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությո

Ամբողջ Տեքստ

2-- Ը ՅՏ»

Ա.-Ն

ՀՅԱԹ, Ն

/2/1ԲՑ5Ր ՆԻ:

ՀՏՀ Շ՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1988/05/22

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1988/05/22

Նախագահող դատավոր` Մ. Մելքումյան

Դատավորներ՝ Ա. Պողոսյան

Հ. Խաչատրյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի մայիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Շուշանիկ Լուլուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.10.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Շուշանիկ Լուլուկյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ 26.01.2022 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունը գանձելու մասին» թիվ 154-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Շուշանիկ Լուլուկանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 26.01.2022 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունը գանձելու մասին» թիվ 154-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 15.05.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 25.10.2024 թվականի որոշմամբ Շուշանիկ Լուլուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 15.05.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շուշանիկ Լուլուկյանը (ներկայացուցիչ՝ Նիկոլայ Հակոբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի ինե մասի Լին կետը, 147-րդ հոդվածի Լին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224. 1-ին հոդվածը ն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագիր չի կնքվել, Շուշանիկ Լուլուկյանի կողմից գնորդին բնակարանի կամ ավտոկայանատեղի նկատմամբ սեփականության իրավունք չի փոխանցվել, սեփականության իրավունքի փոխանցման պայմանագիր չի կնքվել: Գնորդին են փոխանցվել հողամասի բաժնային սեփականության իրավունքը ն քաղաքաշինական փաստաթղթերով կառուցապատողի իրավունքներն ու պարտավորությունները: Դրանք բոլորովին տարբեր գործարքներ են, ինչն ակնհայտ երնում է հենց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածից, մասնավորապես՝ 5-րդ ն 6-րդ մասերի համեմատությունից:

Գնման իրավունքի պայմանագր դեպքում բնակարանի նկատմամբ

կառուցապատողի սեփականության իրավունքի գրանցումից հետո կառուցապատողը գնորդն է փոխանցում սեփականության իրավունքը, իսկ կառուցապատողի իրավունքների Ա պարտավորությունների փոխանցման դեպքում գնորդը դառնում է կառուցապատող,։ ե ավարտական ակտից հետո միանգամից գրանցվում է նրա սեփականության իրավունքը շինության, բնակարանի կամ այլ տարածքի նկատմամբ:

Բացի այդ, անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի վերլուծության արդյունքում հետնություն է արված նան կառուցապատողի իրավունքների փոխանցման պայմանագրի մասով, այնինչ դրանք իրարից էապես տարբերվող գործարքներ են՝ միանգամայն տարբեր իրավակարգավորումներով ն հետնանքներով:

Ընդունելով բնակարանների նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի բացակայությունը ն այն հանգամանքը, որ գործարքների հիման վրա որնէ բնակարանի, ավտոկայանատեղի կամ այլ շինության նկատմամբ գնորդների սեփականության իրավունքներ չեն գրանցվել, Վերաքննիչ դատարանը սխալ հետնության է հանգել այն մասին, որ կառուցապատող Շուշանիկ Լուլուկյանի կողմից օտարված անավարտ շենքի բնակարանի, ինչպես նան այլ տարածքի օտարումից ստացվող եկամուտը չէր կարող համարվել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի ուժով նվազեցվող եկամուտ՝ հիմնավորված համարելով նան Դատարանի եզրահանգումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ կառուցվող շենքի, դրա որնէ բնակարանի առուվաճառք տվյալ դեպքում չի եղել: Բնակարան վաճառելու, այսինքն՝ գնորդին սեփականության իրավունքով բնակարան հանձնելու համար առնվազն անհրաժեշտ է սեփականության իրավունքով ունենալ այդ բնակարանը: Չի կարող

3

վաճառվել, այսինքն՝ սեփականության իրավունքով փոխանցվել մի գույք, որի նկատմամբ վաճառողը չունի սեփականության իրավունք:

Կարնոր է նան, թե գնորդը առուվաճառքի պայմանագրերով ինչ է ստացել, ինչ իրավունք է ձեռք բերել: Եթե վաճառողը սեփականության իրավունքով հանձնել է ավտոկայանատեղ, ապա գնորդ՝։ պետք է այդ պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքով ձեռք բերեր այդ գույքը: Այնինչ, գնորդը պայմանագրի հիման վրա ավտոկայանատեղիի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք չի բերել: Այս հանգամանքը նույնպես բացառում է բնակարանի վաճառքի փաստը:

Կառուցվող շենքի »բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի բացակայությունը արդեն իսկ բացառում է կառուցվող շենքի բնակարանի կամ ավտոկայանատեղիի վաճառքը, օտարումը, ինչը նշանակում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ն 150-րդ հոդվածի 11-րդ մասը քննարկվող գործարքների նկատմամբ կիրառելի չեն:

Այլ գործերով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում, մասնավորապես` թիվ ՎԴ/6464/05/20 վարչական գործով Վերաքննիչ դատարանի 09.06.2023 թվականի ն թիվ ՎԴ/6438/05/20 վարչական գործով Վերաքննիչ դատարանի 25.10.2023 թվականի որոշումների փաստական հանգամանքները նույնանման են սույն գործով փաստերի հետ. բոլոր գործերով օտարվել են միննույն բազմաբնակարան շենքի հողամասի բաժնային սեփականությունը ն կառուցապատողի իրավունքներն ու պարտավորությունները, բնակարանի կամ այլ շինության նկատմամբ հայցվորները սեփականության իրավունքներ չեն ունեցել, օտարման արդյունքում գնորդների սեփականության իրավունքներ բնակարանների կամ այլ շինությունների նկատմամբ չեն ծագել:

Նշված երկու որոշումներով Վերաքննիչ դատարանը եկել է եզրահանգման, որ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքն առկա չէ, այլ առկա է ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 16-րդ կետով նախատեսված նվազեցվող եկամուտ, ինչպես նան «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածից չի բխում, որ առկա է բնակարանի վաճառք, մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը հետնություն է կատարել նույնանման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բնակարանի, ավտոկայանատեղի օտարում որակելու այդ հիմքով նվազեցվող եկամուտ չդիտելու մասին՝ կիրառելով նան «Գույքի ՛նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը:

Հիշատակված իրավական նորմերը Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած վերը նշված երկու որոշումներով ն սույն գործով կայացված որոշմամբ կիրառվել են իրար հակասող մեկնաբանություններով:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ բավարարել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

7 Մի կողմի` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Շուշանիկ Բաբկենի Լուլուկյանի, ում անունից որպես լիազորված անձ հանդես է գալիս ՀՀ քաղաքացի Արտյոմ Երվանդի Օհանյանը, այսուհետ` Վաճառող, ն մյուս կողմից՝ ՀՀ քաղաքացի Կարինե Վիլիկի Երեմյանի, այսուհետ` Գնորդ, միջն 29.05.2019 թվականին կնքված ն

4

նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն Վաճառողը Գնորդին որպես ընդհանուր բաժնային սեփականություն հանձնում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ քաղաք Երնան, Արաբկիր, Արաբկիր 39 (երեսունինը) փողոց, շենք 30 (երեսուն), թիվ 3 (երեք) բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0.121 (զրո ամբողջ ն մեկ հարյուր քսանմեկ) հա մակերեսով հողամասի իրեն պատկանող 582/35445 համապատասխան բաժնեմասը, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը բնակելի կառուցապատման, ն 58.2 (հիսունութ ամբողջ ն երկու) քմ մակերեսով կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու

պարտականությունները (...):

Շինության մասով 58.2 (հիսունութ ամբողջ ն երկու) քմ մակերեսով գրանցման օբյեկտը կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու պարտականություններն են: Ավարտվածության աստիճանը՝ 50-8076 (հիսուն-ութսուն տոկոս): Սեփականատերը շենքի 7242 (կոթ հարյուր քսանչորս ամբողջ ն երկու) լքմ ընդհանուր օգտագործման տարածքների ն 0.121 (զրո ամբողջ ն մեկ հարյուր քսանմեկ) հա հողամասի նկատմամբ ունի 582/35445 բաժնային սեփականության իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 65-67):

2)Մի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Շուշանիկ Բաբկենի Լուլուկյանի, ում անունից որպես լիազորված անձ հանդես է գալիս ՀՀ քաղաքացի Արտյոմ Երվանդի Օհանյանը, այսուհետ` Վաճառող, ն մյուս կողմից` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հովիկ Շմավոնի Սարգսյանի, այսուհետ՝ Գնորդ, միջն 24.01.2020 թվականին կնքված ն նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Վաճառողը վաճառում է սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ քաղաք Երնան, Արաբկիր, Արաբկիր 39 (երեսունինը) փողոց, շենք 30 (երեսուն), թիվ 2 (երկու) ավտոկայանատեղի հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ Գնորդը, որպես սեփականություն ձեռք է բերում այն:

Շինության մասով 18.1 քմ մակերեսով գրանցման օբյեկտը կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու պարտականություններն են: Ավարտվածության աստիճանը՝ 50-8074: Սեփականատերը շենքի 724.2 քմ ընդհանուր օգտագործման տարածքների ն 0.121 հա հողամասի նկատմամբ ունի 181/35445 բաժնային սեփականության իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 59-61):

3) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03062019- 01-0163 վկայականի համաձայն` քաղաք Երնան, Արաբկիր 39-րդ փողոց, 30 շենք, 3 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել են Կարինե Երեմյանի իրավունքները:

Վկայականի՝ հողամասի բնութագիրը բաժնում նշվել է. «(...) Մակերեսի չափը (հա)՝ 0.121 (...) գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն»:

Շինության բնութագիրը բաժնում որնէ տվյալ լրացված չէ, իսկ լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ բաժնում նշվել է. «Շինության մասով 58.2 քմ մակերեսով գրանցման օբյեկտը կառուցվող շինութան նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու պարտականություններն են: Ավարտվածության աստիճանը՝ 50-8076: Սեփականատերը շենքի 724.2 քմ ընդհանուր օգտագործման տարածքների ն 0.121 հա հողամասի նկատմամբ ունի 582/35445 բաժնային սեփականության իրավունք» (հատոր 1-ին, գ.թ. 8Է82):

4) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31012020- 01-0358 վկայականի համաձայն՝ քաղաք Երնան, Արաբկիր 39-րդ փողոց, 30 շենք, 2

5

ավտոկայանատեղի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել են Հովիկ Սարգսյանի իրավունքները:

Վկայականի՝ հողամասի բնութագիրը բաժնում նշվել է. «(...) Մակերեսի չափը (հա|՝ 0.121 (...) գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն»:

Շինության բնութագիրը բաժնում որնէ տվյալ լրացված չէ, իսկ լրացուցիչ նշումներ Ա տեղեկություններ բաժնում նշվել է. «Շինության մասով գրանցման օբյեկտը 17.9 քմ մակերեսով կառուցվող շինության (ավտոկայանատեղի) նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու

պարտականություններն են: Ավարտվածության աստիճանը՝ 50-8046: Սեփականատերը շենքի 724.2 քմ ընդհանուր օգտագործման տարածքների ն 0.121 հա հողամասի նկատմամբ ունի 179/35445 բաժնային սեփականության իրավունք» (հատոր 1-ին, գ.թ. 83-84):

5 Հարկային վարչարարության ընթացքում հարկային իրավախախտում հայտնաբերելուց անմիջապես հետո հարկային մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից կազմված 25.09.2021 թվականի թիվ 59094/2021/ԿՈՒՎ4/Ա արձանագրության համաձայն ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Շուշանիկ Լուլուկյանը հանդիսացել է ք. Երնան, Արաբկիր 39-րդ փողոց, 30 շենքի կառուցապատող ն օտարել՝ Երնան, Արաբկիր 39-րդ փողոց, 30 շենք, 3 բնակարան հասցեի անշարժ գույքը՝ 24.960.000 դրամ պայմանագրային արժեքով ն Երնան, Արաբկիր 39-րդ փողոց, 30 շենք, 2 ավտոկայանատեղի հասցեի անշարժ գույքը՝ 1.000.000 դրամ պայմանագրային արժեքով: Վկայակոչվել է ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին ենթակետը ն նշվել է, որ ֆիզիկական անձ Շուշանիկ Լուլուկյանի կողմից 2019-2020 թվականների ընթացքում օտարված անշարժ գույքերի մասով հարկային պարտավորությունների հաշվարկը կատարվում է հետնյալ կերպ.

Օրենսգրքի 150-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` վերոգրյալ գործարքից հաշվարկվում է եկամտային հարկ 20 տոկոս դրույքաչափով՝ 2019 թվականի մասով՝ 4.992.000 ՀՀ դրամ եկամտային հարկ (...), 2020 թվականի մասով՝ 200.000 ՀՀ դրամ եկամտային հարկ (...):

Օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ' 2019 թվականի մասով՝ 1.044.326 ՀՀ դրամ գումարի չափով (...), 2020 թվականի մասով՝ 12.640 ՀՀ դրամ գումարի չափով (..):

Այսպիսով ֆիզիկական անձ Շուշանիկ Լուլուկյանի կողմից չկատարված հարկային պարտավորությունների գումարը 25.09.2021 թվականի դրությամբ կազմում է 6.248.966 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 34):

6) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 26.01.2022 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունը գանձելու մասին» թիվ 154-Ա որոշման համաձայն Շուշանիկ Լուլուկյանից որոշվել է գանձել 6.248.966 ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ. 29-31):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ

6

նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/6464/05/20 վարչական գործով 09.06.2023 թվականի ն թիվ ՎԴ/6438/05/20 վարչական գործով 25.10.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ն 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը կիրառվել են հակասող մեկնաբանությամբ:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժետ է համարում անդրադառեալ կառուցվող (այդ թվում անավարտ, կիսակառույց) բազմաբնակարան շենքի, դրա բնակարանների, շինությունների կամ այլ տարածքների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ ՀՀ հարկային օրենսգրքի' իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի Լին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի կիրառելիության առանձնահատկություններին:

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային օրենսգիրքը (..) կարգավորում է 6Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի (այսուհետ հարկեր ն Օրենսգրքով նախատեսված վճարների (այսուհետ` վճարներ) հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ հարկային հարաբերություններ), սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, հարկի ն վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նան հարկային արտոնությունները:

Օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկը Օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով ն ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ ն ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝

3) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից Ա (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի ն նոտարների ձեռնարկատիրական եկամուտների.

2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի 0Հանրապետությունում գործունեություն իրականացնող ե (կամ) մշտական հաստատության միջոցով 6Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նան արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների: (...):

Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝

1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն

7

եկամտի ն Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն.

2) ոջ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված համախառն եկամտի ն Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն:

Օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների՝ այլ ֆիզիկական անձին օտարման դեպքում օտարված շենքի կամ տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտը հաշվարկվում է գործարքի փաստացի գնից ելնելով, իսկ գործարքի գնի բացակայության կամ գործարքի գնի՝ Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից պակաս լինելու դեպքում` դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով:

Օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում` սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր ն նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Նույն կետի կիրառության իմաստով՝ (..)

բ. նվազեցվող եկամուտներ չեն համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր ն նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, ինչպես նան անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր ն նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, եթե անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքներն օտարվել են դրանց ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում: (...):

Օրենսգրքի 150-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

Վերոգրյալից հետնում է, որ եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող պետական հարկ է, որը վճարելու պարտականությունը ծագում է ռեզիդենտ ն ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մոտ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համախառն եկամտի ն Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված

8

նվազեցվող եկամուտների դրական տարբերության առկայության դեպքում` գոյացած հարկման բազայի նկատմամբ համապատասխան դրույքաչափի կիրառման միջոցով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում այն եկամուտները, որոնք ստացվել են սեփականության իրավունքով այդ ֆիզիկական անձանց պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր ն նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից, որպիսի ընդհանուր կանոնից բացառություն են կազմում այն եկամուտները, որոնք ստացվել են բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր ն նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց «օտարելուց, հետնաբար ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկման բազան որոշելու նպատակով նվազեցման ենթակա չեն ն ըստ դրա՝ ենթակա են հարկման, նան այն եկամուտները, որոնք ստացվել են բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր ն նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց օտարումից:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկման բազան որոշելու նպատակով նվազեցման ենթակա չինելու ն եկամտային հարկ վճարելու պարտավորության առաջացման համար օրենսդիրը կարնորել է նան օտարվող գույքային միավորը, մասնավորապես՝ Օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով եկամտային հարկի վճարման պարտավորությունն առաջանում է այն դեպքերում, երբ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից օտարվում են շենք, դրա բնակարաններ, շինություններ (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքներ:

Այսպես. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գուք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա ն վերգետնյա շենքերը, շինությունները ն հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ն այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

Գրանցման ենթակա են՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նան նույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը:

9

(..) Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող Ա այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման ն տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դրա պետական գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների Ա իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր ստեղծված անշարժ գույքի, այդ թվում նան՝ շենքի, դրա բնակարանների, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների, նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դրա պետական գրանցման պահից: Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առկայությունն իր մեջ ներառում է նան այդ գույքի ճակատագիրը որոշելու, այդ թվում նան գույքն օտարելու, այսինքն՝ գույքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքն այ անձին փոխանցելու իրավասությունը, որպիսի սեփականության իրավունքն այլ անձին (գույքը ձեռք բերողին) փոխանցվելու ն վերջինիս մոտ ծագելու համար, մասնավորապես անշարժ գույքի դեպքում, անհրաժեշտ նախապայման է հանդիսանում այդ փոխանցված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Անդրադառնալով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նուն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրութները ն կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի .համաձայն՝ քաղաքաշինության գործունեության սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության ն օտարերկրյա ֆիզիկական ն իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպս նան օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք կարող են հանդես գալ որպես քաղաքաշինական գործունեության մասնակիցներ (կառուցապատողներ, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներ, շինարարություն իրականացնողներ, քաղաքաշինական գործունեության

10

վերահսկողություն իրականացնողներ ն այլն): -Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները. այսպես, ի թիվս այլ իրավունքների, կառուցապատողներն իրավունք ունեն իրենց իրավունքները սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական ն իրավաբանական անձանց:

Նույն հոդվածի վեցերորդ պարբերության համաձայն՝ կառուցվող շենքի, շինության զբաղեցրած հողամասի ն կառուցվող շենքի, շինության նկատմամբ կառուցապատողի իրավունքները ամբողջությամբ կամ մասնակի այլ անձի փոխանցվելու դեպքում փոխանցումից ծագող իրավունքների պետական գրանցման պահից ձեռք բերողը հանդիսանում է նույն հոդվածով սահմանված կառուցապատող (համակառուցապատող) ն կրում է դրանից բխող նուն «օրենքվ ն այ օրենքներով սահմանված պարտավորությունները քաղաքաշինական գործունեության մասնակիցների ն երրորդ անձանց հանդեպ:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կառուցապատողի իրավունքը հանդիսանում է գույքային իրավունքի տեսակ ն կառուցապատողն իրավունք ունի իր այդ գույքային իրավունքը սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական ն իրավաբանական անձանց, մասնավորապես՝ իրավունք ունի օտարել իր իրավունքը, որպիսի իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է, որ կառուցվող շենքի, շինության զբաղեցրած հողամասի ն կառուցվող շենքի, շինության նկատմամբ կառուցապատողի իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակի այլ անձի փոխանցվելու դեպքում փոխանցումից ծագող իրավունքների պետական գրանցման պահից ձեռք բերողը հանդիսանում է օրենքով սահմանված կառուցապատող (համակառուցապատող) ն կրում է դրանից բխող օրենքներով սահմանված -՛պարտավորությունները քաղաքաշինական գործունեության մասնակիցների ն երրորդ անձանց հանդեպ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝

1. Կառուցապատողի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման արդյունքում նոր ստեղծվող անշարժ գույքի (այսուհետ` կառուցվող շենք) նկատմամբ կառուցապատողի իրավունքների պետական գրանցման հիմք են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված տվյալ շինության ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը (այսուհետ՝ շինության նախագիծ) ն շինարարության թույլտվությունը:

2. Կառուցվող շենքի նկատմամբ կառուցապատողի իրավունքի պետական գրանցում կատարելիս գրանցման մատյանում շինության տվյալները լրացվում են նույն հոդվածի 1- ին մասով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա, իսկ լրացուցիչ տեղեկություններում Ա գրանցման վկայականում պարտադիր նշում է կատարվում, որ շինության մասով գրանցման օբյեկտը կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու պարտականություններն են:

3. Կառուցվող շենքի գրանցումից հետո կառուցապատողի դիմումի հիման վրա նույն հոդվածով սահմանված կարգով կարող են գրանցվել շենքի ծավալում շինության նախագծով նախատեսված բնակարանները ն ոչ բնակելի տարածքները, որոնց համար գրանցման մատյանում ն գրանցման վկայականում պետք է պարտադիր նշվի շենքի

1

կառուցման նե սպասարկման համար հատկացված հողամասի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված առանձնացվող միավորի մակերեսի չափին համապատասխանող բաժնեմասը:

Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված միավորի նկատմամբ իրավունքներն այլ կառուցապատողի փոխանցվելու դեպքում փոխանցված իրավունքը ձեռք բերելը հաստատող փաստաթղթերի հիման վրա նոր կառուցապատողի անվամբ գրանցվում է վերջինիս կողմից ձեռք բերված հողամասի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնեմասը՝ պարտադիր նշելով այդ բաժնեմասին համապատասխանող առանձնացված միավորի կադաստրային ծածկագիրը ն մակերեսի չափը՝ ըստ շինության նախագծի:

4. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա առանձնացված միավորի նկատմամբ իրավատիրոջ գնման իրավունքը գրանցելիս գրանցվում են վերջինիս կողմից ապագայում ձեռք բերվող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նախագծային համարը ն մակերեսի չափը՝ ըստ շինության նախագծի:

5 Նոյն հոդվածով սահմանված (կառուցվող բազմաբնակարան կամ

ստորաբաժանված շենքերում առանձնացված միավորների նկատմամբ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու գրանցված իրավունք ունեցող անձանց սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է շինության շինարարության ավարտի ակտի ձնակերպումից հետո՝ սեփականության իրավունքի փոխանցման ակտի հիման վրա:

6. Նոյն Օ հոդվածով սահմանված կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված միավորները (բնակարանները, ոչ բնակելի տարածքները) հողամասի Ա ընդհանուր օգտագործման տարածքների բաժնեմասով հանդերձ սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ են դառնում շինության շինարարութան ավարտի ակտի ն չափագրման տվյալնեի հիման վրա բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի պետական գրանցման պահից:

Վերոնշյալ իրավակարգավորումների վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը սահմանել է, որ կառուցվող շենքի նկատմամբ կառուցապատողի իրավունքի պետական գրանցում կատարելիս գրանցման մատյանում շինության տվյալները լրացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տվյալ շինության ճՃճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի ն շինարարության թույլտվության հիման վրա, իսկ լրացուցիչ տեղեկություններում Ա գրանցման վկայականում պարտադիր նշում է կատարվում, որ շինության մասով գրանցման օբյեկտը կառուցվող շինության 0նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու պարտականություններն են: Միաժամանակ, այն դեպքում, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված միավորի նկատմամբ իրավունքները փոխանցվում են այլ կառուցապատողի, ապա փոխանցված իրավունքը ձեռք բերելը հաստատող փաստաթղթերի հիման վրա նոր կառուցապատողի անվամբ գրանցվում է վերջինիս կողմից ձեռք բերված հողամասի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնեմասը՝ պարտադիր նշելով այդ բաժնեմասին համապատասխանող առանձնացված միավորի կադաստրային ծածկագիրը ն մակերեսի չափը՝ ըստ շինության նախագծի:

Վերոգրյալ ամբողջի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում գույքի կամ գույքային իրավունքների օտարման գործընթացները կամ

12

եղանակները, այլ այդ օրենքով սահմանվում են գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, գրանցում իրականացնող մարմնի իրավունքների ե պարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների Ա սահմանափակումներ պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է կառուցվող շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման

առանձնահատկությունները, որոնք, մասնավորապես, հանգում են հետնյալին. կառուցապատողի դիմումի հիման վրա կառուցվող շենքի գրանցումից հետո կարող են գրանցվել շենքի ծավալում շինության նախագծով նախատեսված բնակարանները, ն ոչ բնակելի տարածքները, որոնց համար գրանցման մատյանում ն գրանցման վկայականում պետք է պարտադիր նշվի շենքի կառուցման ն սպասարկման համար հատկացված հողամասի՝ ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով հաշվարկված առանձնացվող միավորի մակերեսի չափին համապատասխանող բաժնեմասը:

Վերոշարադրյալի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Օրենսգրքի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի ն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներից ամեննին չի բխում, որ անավարտ, կիսակառույց բնակարանի օտարումը կատարվում է տվյալ կառուցվող օբյեկտի նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքների ն պարտականությունների օտարման եղանակով: Ցանկացած գույքի որնէ եղանակով օտարման գործարքի համար առնվազն անհրաժեշտ է տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առկայությունը, որպիսի կարգավորումն ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ ն 176-րդ հոդվածներում, որոնցից հետնում է, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պարագայում, երբ կառուցապատողի ն գնորդի միջն կնքված առուվաճառքի պայմանագրի գրանցման օբյեկտ են հանդիսանում կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, այլ ոչ թե կառուցվող շենքում բնակարանի, շինության (այդ թվում անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այ տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, ապա նման գործարքից ստացված եկամուտը Օրենսգրքի՝ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի իմաստով հանդիսանում է որպես նվազեցվող եկամուտ, ն վերջինիս համար չի առաջանում եկամտային հարկի վճարման պարտականություն:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Շուշանիկ Լուլուկյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 26.01.2022 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունը գանձելու մասին» թիվ 154-Ա որոշումը:

Դատարանը 15.05.2023 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(-.) հայցվորը հայցադիմումով հայտնել է, որ կառուցվող շենքի, դրա որնէ բնակարանի

13

կամ այլ տարածքի օտարում չի եղել, մինչդեռ տվյալ դեպքում հաշվի առնելով, որ Օրենսգրքի 145-րդ հոդվածի Լին մասի Լին կետով սահմանված գույքը ներառում է եան անավարտ, կիսակառույց շենքը, դրա բնակարանները ն շինությունները, իսկ անավարտ, կիսակառուց բնակարանի օտարումը կատարվում է տվյալ կառուցվող օբյեկտի եկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքեերի ու սպ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/1988/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել