ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119 — Կոոպերատիվի կառավարումը 1.
Ամփոփում
Հոդված 119. Կոոպերատիվի կառավարումը 1. Կոոպերատիվի կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է: Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում կարող է ստեղծվել դիտորդ խորհուրդ, որը վերահսկողություն է իրականացնում կոոպերատիվի գործադիր մարմինների գործունեության նկատմամբ: Դիտորդ խորհրդի անդամներն իրավունք չունեն գործել կոոպերատիվի անունից: Կոոպերատիվի գործադիր մարմիններն են` նրա վարչությունը և (կամ) նախագահը: Նրանք ղեկավարում են կոոպ
Ամբողջ Տեքստ
Հոդված 119. Կոոպերատիվի կառավարումը 1. Կոոպերատիվի կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է: Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում կարող է ստեղծվել դիտորդ խորհուրդ, որը վերահսկողություն է իրականացնում կոոպերատիվի գործադիր մարմինների գործունեության նկատմամբ: Դիտորդ խորհրդի անդամներն իրավունք չունեն գործել կոոպերատիվի անունից: Կոոպերատիվի գործադիր մարմիններն են` նրա վարչությունը և (կամ) նախագահը: Նրանք ղեկավարում են կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը և հաշվետու են դիտորդ խորհրդին ու կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովին: Դիտորդ խորհրդի և վարչության անդամներ, ինչպես նաև կոոպերատիվի նախագահ կարող են լինել միայն կոոպերատիվի անդամները: Դիտորդ խորհրդի կամ գործադիր մարմնի անդամը չի կարող լինել համանման այլ կոոպերատիվի անդամ: Կոոպերատիվի անդամը չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի և վարչության անդամ կամ կոոպերատիվի նախագահ:
2. Կոոպերատիվի կառավարման մարմինների իրավասությունը և նրանց որոշումների ընդունման կարգը սահմանվում են օրենքով ու կոոպերատիվի կանոնադրությամբ:
3. Կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում` 1) կոոպերատիվի կանոնադրությունը փոփոխելը. 2) դիտորդ խորհուրդ կազմավորելը և նրա անդամների լիազորությունները դադարեցնելը, ինչպես նաև կոոպերատիվի գործադիր մարմիններ կազմավորելն ու նրանց լիազորությունները դադարեցնելը, եթե կոոպերատիվի կանոնադրությամբ այդ իրավունքը չի տրվել դիտորդ խորհրդին. 3) կոոպերատիվի անդամներ ընդունելը և հեռացնելը. 4) կոոպերատիվի տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները հաստատելն ու վնասները բաշխելը. 5) կոոպերատիվի վերակազմակերպման և լուծարման մասին որոշում ընդունելը: Կոոպերատիվների մասին օրենքներով և կոոպերատիվի կանոնադրությամբ կոոպերատիվի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում: Կոոպերատիվի ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող նրանց կողմից փոխանցվել կոոպերատիվի գործադիր մարմինների իրավասությանը:
4. Ընդհանուր ժողովում որոշումներ ընդունելիս կոոպերատիվի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
