ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 67.1 — Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում 1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր եւ առանձնապե
Ամփոփում
Հոդված 67.1. Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում 1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր եւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը եւ ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետեւանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաեւ նոր հանցագործության բնույթը, ծանրությունը եւ հետեւանքները: 2. Հանցագործությունների ռեցիդիվի համար ն
Ամբողջ Տեքստ
Հոդված
67.1.
Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում
1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր եւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը եւ ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետեւանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաեւ նոր հանցագործության բնույթը, ծանրությունը եւ հետեւանքները:
2. Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից:
Հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:
Հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից:
(67.1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-143-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
