Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 140.4 — Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը պարտավոր է` - մասնակցել գումարտակի (դիվիզիոնի) մարտական պատրաստության պլանավորմանը և իրականացնել ստորաբաժանումների սերժանտների մասնագիտական պատրաստո
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 140.4AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 140.4 — Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը պարտավոր է` - մասնակցել գումարտակի (դիվիզիոնի) մարտական պատրաստության պլանավորմանը և իրականացնել ստորաբաժանումների սերժանտների մասնագիտական պատրաստո

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 140.4. Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը պարտավոր է` - մասնակցել գումարտակի (դիվիզիոնի) մարտական պատրաստության պլանավորմանը և իրականացնել ստորաբաժանումների սերժանտների մասնագիտական պատրաստության հաշվառում. - ստորաբաժանումների սերժանտների հետ անցկացնել ցուցադրական, հրահանգչամեթոդական, գործնական և ստուգողական պարապմունքներ. - իմանալ ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշն

Ամբողջ Տեքստ

Հոդված 140.4. Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը պարտավոր է` - մասնակցել գումարտակի (դիվիզիոնի) մարտական պատրաստության պլանավորմանը և իրականացնել ստորաբաժանումների սերժանտների մասնագիտական պատրաստության հաշվառում. - ստորաբաժանումների սերժանտների հետ անցկացնել ցուցադրական, հրահանգչամեթոդական, գործնական և ստուգողական պարապմունքներ. - իմանալ ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մինչև ծառայությունը նրա զբաղմունքը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստությունում նրա հաջողություններն ու թերությունները. - իր իրավասությունների սահմաններում իմանալ գումարտակի (դիվիզիոնի) սպառազինությունը, ռազմական և այլ տեխնիկայի կառուցվածքն ու շահագործման կանոնները, տիրապետել տեխնիկական անվտանգության սահմանված կանոններին. - օգնություն ցուցաբերել գումարտակում սերժանտական ենթախորհուրդը ձևավորելու և դրա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ. - իր իրավասությունների սահմաններում մասնակցել սպառազինության, ռազմական և այլ տեխնիկայի նախապատրաստմանը զորավարժություններին և պարապմունքներին. - ցուցաբերել օգնություն ստորաբաժանումների սերժանտներին մարտական պատրաստության պարապմունքների ճիշտ կազմակերպման նպատակով և վերահսկողություն սահմանել դրանց մեթոդապես ճիշտ անցկացման նկատմամբ. - իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ նոր եկած սերժանտների ժամանակին ու պատշաճ ընդունման, բաշխման ու բոլոր տեսակի բավարարումների ապահովման համար, ցուցաբերել օգնություն նրանց կայացման ուղղությամբ. - իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ գումարտակի (դիվիզիոնի) ուսումնանյութական և տեխնիկական բազայի կատարելագործման ու սարքին պահելու ուղղությամբ. - իր իրավասությունների սահմաններում սահմանել վերահսկողություն վաշտերում մարտական պատրաստությունից անցկացվող պարապմունքների նկատմամբ. - պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից ապահովել զինվորական կարգապահությունը, օրվա կարգացուցակի և ծառայողական ժամանակի ճշգրիտ պահպանումը, գումարտակի հրամանատարին անմիջապես զեկուցել զինվորական կարգապահության խախտումների, ինչպես նաև ստորաբաժանումների սերժանտների և շարքային կազմի զինծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի ու խրախուսանքների, ենթակաների դիմումների վերաբերյալ. - պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից ապահովել անվտանգության կանոնների պահպանումը պարապմունքների անցկացման, հրաձգության, զորավարժությունների ու առօրյա աշխատանքների կատարման ժամանակ. - յուրաքանչյուր ամիս ստորաբաժանումների սերժանտների հետ անցկացնել արդյունքների ամփոփում մարտական պատրաստության, ծառայողական գործունեության, զինվորական կարգապահության վերաբերյալ և արդյունքների մասին զեկուցել գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարին ու գնդի (բրիգադի) սերժանտին. - մասնակցել գումարտակում զանգվածային մարզական միջոցառումների անցկացմանը. - շաբաթվա մեջ մեկ անգամ վերահսկել վաշտերում անցկացվող վերկացը, առավոտյան մարզանքը, առավոտյան ստուգումն ու երեկոյան անվանականչը. - իրականացնել վերահսկողություն գումարտակի (դիվիզիոնի) օրվա վերակարգում ներգրավված ենթակա անձնակազմի նախապատրաստման և ծառայության կրման նկատմամբ, ինչպես նաև շաբաթական ոչ պակաս, քան մեկ անգամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարի ցուցումով անձամբ ստուգել ստորաբաժանումներում սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների կողմից ծառայության իրականացումը: (140.4-րդ հոդվածը լրաց. 1 1.06.15 ՀՕ-71-Ն) Վ ԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել