Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59 — ՏԵՂԱՆՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ: ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ 1.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59 — ՏԵՂԱՆՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ: ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 59. Տ ԵՂԱՆՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ: Հ ՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ 1. Հողամասի հատակագիծը օգտագործման համար սահմանված մասշտաբով գծված հողամասի տեղագրական գծագիրը (քարտեզն) է, որում, տվյալ հողամասի սահմաններում, վերջին նկարահանման (հանութագրման) պահին և հողաշինության վերջին նախագծին համապատասխան, պատկերված են հողամասի իրավիճակը և սահմանները: 2. Հողամասը տրամադրելու համար` մինչև այն տրամադրելու մասին որոշում ընդունելը, հողամասի սահմանները տե

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 59. Տ ԵՂԱՆՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ: Հ ՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ 1. Հողամասի հատակագիծը օգտագործման համար սահմանված մասշտաբով գծված հողամասի տեղագրական գծագիրը (քարտեզն) է, որում, տվյալ հողամասի սահմաններում, վերջին նկարահանման (հանութագրման) պահին և հողաշինության վերջին նախագծին համապատասխան, պատկերված են հողամասի իրավիճակը և սահմանները:

2. Հողամասը տրամադրելու համար` մինչև այն տրամադրելու մասին որոշում ընդունելը, հողամասի սահմանները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախապես որոշվում են տեղանքում և քարտեզի վրա: Պետական կամ համայնքային սեփականության հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման դեպքում համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի հատակագծերը հաստատում են համայնքների ղեկավարները:

3. Հողամասի հատակագիծը և նկարագրությունը, սահմանանիշերի տեղադրումը կատարվում են հողամասն ստացողի միջոցների հաշվին: Հողամասի հատակագիծն ու նկարագրությունը կազմում և նրա սահմանները տեղանքում ամրացնում են լիազորված պետական մարմինը կամ հողաշինարարական աշխատանքներ կատարելու լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք: Հողամասի հաստատված հատակագիծը հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթերի անբաժանելի մասն է: Հողամասերի հատակագծերի բնօրինակները պահպանվում են հողամաս հատկացնող մարմիններում և անշարժ գույքի պետական միասնական կադաստրում, որոնցից սահմանված կարգով տրամադրվում են պատճեններ:

4. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշվում են հողամասի օտարված մասի սահմանները: (59-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-199-Ն, փոփ.

26.12.08 ՀՕ-9-Ն, 23.06.11 ՀՕ-228-Ն) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել