Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան3 հունիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 3 հունիսի 2008թ. ՍԴԴԿՈ - | ԱՐԱՄ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

03... հունիսի 2008թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը

Նախագահությամբ՝ Զ.Ղուկասյանի

Անդամակցությամբ՝ Վ. Հովհաննիսյանի

Կ. Բալայանի

Քննության առնելով Արամ Շմավոնյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Քաղաքացի Արամ Շմավոնյանը 19.05.2008թ. դիմել է սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասերի, ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ, 3- րդ կետերի, 4-րդ կետի 3-րդ ենթակետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ և 118-րդ հոդվածների սահմանադրականությունը։

2. Դիմումը ներկայացվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին համապատասխան։ Պահպանվել է սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը:

Դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքների դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

3. Դիմողի կողմից վիճարկվող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 4-րդ մասի 3-րդ կետը դիմողի առնչությամբ չեն կիրառվել: Մինչդեռ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասի` անհատական դիմում «կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որեւէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը»: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասով՝ Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը.

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացի Արամ Շմավոնյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 3-րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու մասով, գործի քննությունը մերժել։

2. Քաղաքացի Արամ Շմավոնյանի դիմումը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասերի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի և 118-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկելու մասով, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

RUPSAT

ՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ZZ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հունիսի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել