ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 41 — Հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կողմից կատարելը 1. Հանցանքը համարվո
Ամփոփում
Հոդված 41.Հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կողմից կատարելը 1. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես չեն պայմանավորվել հանցանքը համատեղ կատարելու մասին: 2. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչեւ
Ամբողջ Տեքստ
Հոդված 41.Հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կողմից կատարելը
1. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես չեն պայմանավորվել հանցանքը համատեղ կատարելու մասին:
2. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչեւ հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:
3. Հանցանքը համարվում է կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար:
4. Հանցանքը համարվում է հանցավոր համագործակցության կողմից կատարված, եթե դա կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ստեղծված, համախմբված, կազմակերպված խմբի կողմից կամ նույն նպատակներով ստեղծված կազմակերպված խմբերի միավորմամբ, ինչպես նաեւ եթե դա կատարվել է այդպիսի համագործակցության անդամի (անդամների) կողմից ի կատարումն դրա հանցավոր նպատակների, ինչպես նաեւ հանցավոր համագործակցության առաջադրանքով դրա անդամ չհամարվող անձի կողմից:
5. Կազմակերպված խումբ, հանցավոր համագործակցություն ստեղծած կամ դրանք ղեկավարած անձը ենթակա է պատասխանատվության սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված դեպքերում կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու համար, ինչպես նաեւ դրանց կողմից կատարված բոլոր հանցանքների համար, եթե դրանք ընդգրկվել են նրա դիտավորությամբ: Հանցավոր համագործակցության մեջ մտնող մյուս անձինք պատասխանատվություն են կրում այդ կազմակերպությանը մասնակցելու եւ այն հանցանքների համար, որոնց նախապատրաստությանը կամ կատարմանն իրենք մասնակցել են:
6. Սույն հոդվածում թվարկված անձանց պատասխանատվությունը վրա է հասնում առանց սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին հղում կատարելու:
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՐԱՐՔԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
