Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47 — Հանցակիցների քրեական պատասխանատվությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47 — Հանցակիցների քրեական պատասխանատվությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 47. Հանցակիցների քրեական պատասխանատվությունը 1. Համակատարողները ենթակա են քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով: Վտանգավոր հետևանքները մեղսագրվում են բոլոր համակատարողներին, եթե նրանց դիտավորության մեջ ընդգրկված է եղել այդ հետևանքների առաջացումը՝ անկախ նրանից, թե կոնկրետ ում արարքից են առաջացել այդ հետևանքները: Եթե համակատարողների հանցագործությունն ավարտին չի հասնում իրենց կամքից անկախ հանգամանքներով, ապա, սո

Ամբողջ Տեքստ

Հոդված 47. Հանցակիցների քրեական պատասխանատվությունը 1. Համակատարողները ենթակա են քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով: Վտանգավոր հետևանքները մեղսագրվում են բոլոր համակատարողներին, եթե նրանց դիտավորության մեջ ընդգրկված է եղել այդ հետևանքների առաջացումը՝ անկախ նրանից, թե կոնկրետ ում արարքից են առաջացել այդ հետևանքները: Եթե համակատարողների հանցագործությունն ավարտին չի հասնում իրենց կամքից անկախ հանգամանքներով, ապա, սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածից բացի, հղում է կատարվում նաև սույն օրենսգրքի 43-րդ կամ 44-րդ հոդվածին:

2. Կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը ենթակա են քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի՝ իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով` հղում կատարելով սույն օրենսգրքի 46-րդ հոդվածին: Սույն օրենսգրքի 46-րդ հոդվածին հղում չի կատարվում, եթե կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը մասնակցել են հանցագործությանը նաև որպես համակատարող:

3. Կատարողի կողմից իրենից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքում մյուս հանցակիցները պատասխանատվություն են կրում հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար:

4. Եթե հանցագործությունը կազմակերպելուն, դրդելուն կամ օժանդակելուն ուղղված արարքները չեն հաջողվում անձի կամքից անկախ հանգամանքներով, ապա նա պատասխանատվություն է կրում իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար, եթե կատարվել է հանցագործության օբյեկտիվ կողմի մի մասը:

5. Հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության հանցագործության միայն այն ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքների համար, որոնք գիտակցվել են նրանց կողմից: Եթե դիտավորյալ հանցագործության ծանրացնող հանգամանք է անզգուշությամբ վտանգավոր հետևանքներ առաջացնելը, ապա հանցակիցներն այդ ծանրացնող հանգամանքի համար ենթակա են պատասխանատվության այն դեպքում, երբ այդ հետևանքների նկատմամբ առկա է նրանց անզգուշությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել