ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 51 — Երեխաներին դաստիարակելու և կրթություն տալու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները 1.
Ամփոփում
Հոդված 51. Երեխաներին դաստիարակելու և կրթություն տալու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները 1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին: Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։ 2. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների կրթության մասին: Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 51. Երեխաներին դաստիարակելու և կրթություն տալու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները 1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին: Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։
2. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների կրթության մասին: Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը։ (51-րդ հոդվածը խմբ.
21.12.17 ՀՕ-10-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
