ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 197 — Բնօգտագործման վճարը 1.
Ամփոփում
Հոդված 197. Բնօգտագործման վճարը 1. Բնօգտագործման վճարը պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ և համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար սույն բաժնին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է: 2. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ բնօգտագործման վճարի տեսակ է ռոյալթին, որը մետաղական օգտակար հանածոների
Ամբողջ Տեքստ
Հոդված 197. Բնօգտագործման վճարը 1. Բնօգտագործման վճարը պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ և համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար սույն բաժնին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:
2. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ բնօգտագործման վճարի տեսակ է ռոյալթին, որը մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար, սույն բաժնին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է: (197-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, 18.04.25 ՀՕ-82-Ն ) (18.04.25 ՀՕ-82-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
