Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մկրտչյան — ԱՎԴ/4466/02/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մկրտչյան — ԱՎԴ/4466/02/23

Վճռաբեկ դատարանԱՎԴ/4466/02/2319 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Աննա Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «Վիրուս Նետ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Աննա Մկրտչյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Աննա Մկրտչյանից բռնագանձել 55.000 ՀՀ դրամ, որից 5.000 ՀՀ դրամը՝ որպես մատուցված ծառայությունների դիմաց չվճարված գումար, 15.000 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տուգանքի գումար, իսկ 35.000 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տույժի գումար

Ամբողջ Տեքստ

«-8Տ, 221 ր

Ա ՑՋԽՊԱԿՆ

| (17 ԱԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/4466/02/23 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/4466/02/23

Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մայիսի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աննա Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «Վիրուս Նետ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Աննա Մկրտչյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Աննա Մկրտչյանից բռնագանձել 55.000 ՀՀ դրամ, որից 5.000 ՀՀ դրամը՝ որպես մատուցված ծառայությունների դիմաց չվճարված գումար, 15.000 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տուգանքի գումար, իսկ 35.000 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տույժի գումար: Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության

2

դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.08.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.12.2023 թվականի որոշմամբ Աննա Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 15.08.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Մկրտչյանը (ներկայացուցիչ Արմինե Ավետիսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին ն 2-րդ կետերը, 2-րդ հոդվածի 5-րդ կետը, 303-րդ հոդվածի Լին ու 3-րդ կետերը, 305-րդ, 369-րդ ն 372-րդ հոդվածները, 437-րդ հոդվածի 4-րդ կետը, 438-րդ հոդվածի Լին կետը, 715-րդ հոդվածը, 777-րդ հոդվածի Լին կետը, 780-րդ հոդվածի Լին կետը, 781-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ կապալի մասին ընդհանուր դրույթները կիրառելի չեն այն դեպքում, երբ օրենքով նախատեսված են այդ պայմանագրի էությունից բխող հատուկ կարգավորումներ: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետի տառացի մեկնաբանումից հետնում է, որ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով պատվիրատուի կողմից ծառայություների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց հրաժարվելու դեպքում կատարողը պատվիրատուին կարող է ներկայացնել միայն իր կատարած փաստացի ծախսերը վճարելու պահանջ, իսկ նույն օրենսգրքի` կապալի պայմանագրին վերաբերող 715-րդ հոդվածի կարգավորումը սույն դեպքում կիրառելի չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով սահմանված են իմպերատիվ նորմեր, որոնք չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ, այն է՝ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը. նշված պայմանը խախտող համաձայնությունն առոչինչ է: Մինչդեռ սուն դեպքում թեն պայմանագրից հրաժարվելու օրվա դրությամբ պատվիրատուն ունեցել է ընդամենը 5.000 ՀՀ դրամի չափով հիմնական պարտք՝ որպես մատուցված ծառայությունների դիմաց չվճարած գումար, Դատարանը բավարարել է նան պարտքի գումարն էականորեն գերազանցող հանրագումարով տույժերը Ա տուգանքները բռնագանձելու վերաբերյալ պահանջը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ի կետով ամրագրված իրավանորմի կիրառումն անհիմն կերպով կախվածության մեջ է դրել նույն

3

հոդվածի 3-րդ կետով ամրագրված` պարտապանի կողմից նման պահանջ ներկայացված չլինելու հանգամանքից՝ անտեսելով, որ դատարանն իրավունք ունի պակասեցնել կողմերի համաձայնությամբ սահմանված տուժանքի չափը` այն համապատասխանեցնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմաններին՝ անկախ տուժանքի չափը սահմանող պայմանագրային պայմանները որնէ կերպ վիճարկվելու կամ դրանց վերաբերյալ պահանջներ ներկայացված լինելու հանգամանքից:

Առնվազն թիվ ԱՎԴ//802/02/22 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3 Ընկերության Ա Աննա Մկրտչյանի միջն 25.04.2022 թվականին կնքված «Կապի ծառայությունների մատուցման» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1.1.-ին կետի համաձայն՝ «Կապի օպերատորը պարտավորվում է Բաժանորդին մատուցել ինտերնետ- կապի ծառայություններ ն իրականացնել բաժանորդային սպասարկում (հետագայում' «Կապի ծառայություններ»), իսկ Բաժանորդը պարտավորվում է պահպանել իրեն տրամադրվող Կապի ծառայությունների վերաբերյալ Կապի օպերատորի կողմից սահմանված կանոնները ն սույն պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել մատուցված ծառայությունների դիմաց»:

Պայմանագրի 1.3.-րդ կետի համաձայն՝ «Բաժանորդի կողմից ընտրվում է հետնյալ սակագեային պլանը' 5000»:

Պայմանագրի 2.4.3.-րդ կետի համաձայն՝ «Բաժանորդն իրավունք ունի հրաժարվել կապի ծառայություններից' առեվազե 10 (տասը) աշխատանքային օր առաջ Կապի օպերատորին գրավոր տեղյակ պահելով այդ մասին, միաժամանակ նշված ժամկետում կատարելով բոլոր վճարումները, եերառյալ' տույժերը ն տուգանքները (դրանց առկայության դեպքում)»:

Պայմանագրի 5.3.-րդ կետի համաձայն՝ «Հատուկ պայմանով պայմանագիր կեքելու դեպքում Բաժանորդը կարող է ժամկետից շուր դադարեցնել պայմանագրի գործողությունը' վճարելով տույժ, մեկ տարվա ժամկետի ընթացքում փաստացի չօգտագործված ամիսների համար վճարման ենթակա գումարի չափով' Կապի օպերատորի պահանջի դեպքում»:

Պայմանագրի 5.4.-րդ կետի համաձայն՝ «Հատուկ պայմանով պայմանագիրը Բաժանորդի նախաձեռնությամբ ժամկետից շուտ լուծելու դեպքում Կապի օպերատորը իրավունք ունի պահանջել բացի սույն պայմանագրի 5.3. կետում եշված վճարումներից, վճարել նան տուգանք' 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամի չափով:

Պայմանագրի 6.1.-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Սույն պայմանագիրը կեքվում է հետնյալ ժամկետով (...) 365 օր պարտադիր՝ օգտագործման ժամկետով (հատուկ

4

պայմանով պայմանագիր» (գ.թ. 9).

2) Աննա Մկրտչյանը 2022 թվականի ապրիլօգոստոս ամիսների ընթացքում Ընկերության մատուցած ծառայություններն ընդունելուց հետո վաղաժամկետ հրաժարվել է Պայմանագրից (անվիճելի փաստ).

3) Ընկերության տնօրեն Ա. Աղաջանյանի կողմից ստորագրված ն հայցադիմումին կից ներկայացված «Մատուցված ծառայությունների պատմություն» վերտառությամբ փաստաթղթի համաձայն` Աննա Մկրտչյանին 2022 թվականի ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների համար պարտքի մնացորդը կազմում է 0 ՀՀ դրամ, իսկ օգոստոս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների համար պարտքի մնացորդը՝ 5000 ՀՀ դրամ (գ.թ. 10).

4) սույն գործի շրջանակներում Աննա Մկրտչյանը Պայմանագրի 5.3.-րդ ն 5.4.-րդ կետերի վավերությունը սահմանված կարգով չի վիճարկել:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԱՎԴ/7802/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ ն 781-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի կիրառելիության հարցին, ինչպես նան տուժանքի մասին 6 համաձայնութան վավերության պայմանները որոշելու առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-Նին կետի :համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

5

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով ն ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները ն պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ ն, պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: (...):

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված՝ կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոնշյալ հոդվածների իրավական բովանդակության վերլուծության հիման վրա նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով ն ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները նե պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների՝ կողմերի համար նախատեսել է հնարավորություն՝ կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր ն սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (տես Գոհարիկ Աղաջանյանն ընդդեմ Վալյա Նալբանդյանի թիվ ԵԱՔԴ/2796/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պայմանագիր կնքելիս ն դրա առանձին պայմանները սահմանելիս ազատ կամահայտնություն դրսնորելու կողմերի իրավական հնարավորությունն օրենսդիրը սահմանափակել է քաղաքացիական օրենսդրության իմպերատիվ կարգավորումներով, որոնք չեն կարող բացառվել կամ փոփոխվել կողմերի համաձայնությամբ: Այլ կերպ ասած՝ պայմանագրի՝ ներառյալ դրա առանձին պայմանների բովանդակությունը 60սահմանելիս կողմերի ազատ հայեցողություն դրսնորելու թույլատվական կանոնը գործում է բացառապես այն դեպքերում, երբ պայմանագրային

6

հարաբերության այս կամ այն պայմանը որոշված է դիսպոզիտիվ նորմով, որը կարող է փոփոխվել կամ որի գործողությունը կարող է բացառվել կողմերի համաձայնությամբ, ինչպես նան այն իրավիճակում, երբ համաձայնություն է կայացվում օրենքով կամ այլ իրավական ակտերով չկարգավորված պայմանի շուրջ: Ընդ որում, բոլոր դեպքերում կողմերի ազատ կամահայտնությամբ որոշված պայմանը չի կարող հակասել օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված՝ կողմերի համար պարտադիր՝ իմպերատիվ կանոններին:

Վերը շարադրված նորմերի Ան դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի կիրառելիության հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով՝ կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:

Նուն հոդվածի 3րդ կետի համաձայն նուն գլխի |(ԳԼՈՒԽ 39.

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ| կանոնները կիրառվում են կապի, բժշկական, անասնաբուժական, աուդիտորական, խորհրդատվական, տեղեկատվական, ուսուցման, զբոսաշրջիկության ն այլ ծառայությունների պայմանագրերի նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պայմանով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 781-րդ հոդվածի համաձայն՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ կիրառվում են կապալի մասին ընդհանուր դրույթները (հոդվածներ 700-727) ն կենցաղային կապալի մասին դրույթները (հոդվածներ 728-737), եթե դա չի հակասում նույն օրենսգրքի 777-780 հոդվածներին, ինչպես նան ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի առանձնահատկություններին:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 781-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նշված նորմով օրենսդիրը կապալի մասին ընդհանուր դրույթներին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 700-727 հոդվածներ) ն կենցաղային կապալի մասին դրույթներին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 728-737 հոդվածներ) հաղորդել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի նկատմամբ ընդհանուր նշանակություն ունեցող նորմերի բնույթ, որոնք ենթակա են կիրառման սուբսիդիար (լրացուցիչ) կարգով, այսինքն՝ այնքանով, որքանով այլ բան սահմանված չէ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրին վերաբերող հատուկ նորմերով կամ այլ բան չի բխում ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի առանձնահատկություններից: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ հենց այդ նկատառումներով օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի

7

781-րդ հոդվածով սահմանելով քննարկվող պայմանագրային հարաբերությունների նկատմամբ կապալի մասին ընդհանուր դրույթների ն կենցաղային կապալի մասին դրույթների կիրառելիությունը, այն բացառել է բոլոր դեպքերում, երբ՝

1) ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի ն կապալի մասին ընդհանուր դրույթների կամ կենցաղային կապալի մասին դրույթների միջն առկա է հակասություն (սահմանված է «այլ բան»).

2) կապալի կամ կենցաղային կապալի մասին այս կամ այն դրույթը հակասում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի առանձնահատկություններին, այլ կերպ ասած՝ չի բխում վերջինիս էությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի համաձայն՝ պատվիրատուն իրավունք ունի մինչե աշխատանքի արդյունքն իրեն հանձնելը ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագիրը կատարելուց` կապալառուին վճարելով մինչն պայմանագիրը կատարելուց պատվիրատուի հրաժարվելու վերաբերյալ ծանուցում ստանալու պահը կատարած աշխատանքին համարժեք գին, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով: Պատվիրատուն պարտավոր է նան հատուցել կապալի պայմանագրի դադարմամբ կապալառուին պատճառված վնասները՝ ամբողջ աշխատանքի համար սահմանված ն կատարված աշխատանքի համար վճարված մասի գների տարբերության չափով:

Համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածը ն 780-րդ հոդվածի 1-ին կետը, որոնցից առաջինը վերաբերում է կապալի պայմանագրով, իսկ երկրորդը՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով պատվիրատուի կողմից պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելու իրավունքին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետն ունի իմպերատիվ բնույթ, ինչը նշանակում է, որ եթե կապալային հարաբերություններում պատվիրատուի կողմից պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքերի համար կողմերը կարող են, բացի փաստացի կատարած աշխատանքին համարժեք գին վճարելու ն կապալառուին պատճառված վնասները հատուցելու պատվիրատուի պարտականությունից, պայմանագրով նրա համար նախատեսել նան այլ բնույթի ու բովանդակության գույքային հետնանքներ (ներառյալ պատասխանատվության միջոցներ), ապա ծառայությունների վճարովի մատուցման իրավահարաբերության շրջանակներում նման հնարավորությունը սահմանափակված է: Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց պատվիրատուի հրաժարվելու դեպքում կատարողին վերապահված է բացառապես իր փաստացի կատարած ծախսերը պահանջելու իրավունք: Ավելին, եթե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածը կապալառուին վերապահում է իրավունք` պահանջելու կապալի պայմանագրի դադարմամբ իրեն պատճառված վնասների հատուցում` ամբողջ աշխատանքի համար սահմանված ն կատարված աշխատանքի համար վճարված մասի գների տարբերության չափով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետը պայմանագրից միակողմանի հրաժարված պատվիրատուի համար սահմանում է բացառապես կատարողի փաստացի

8

կատարած ծախսերը վճարելու պարտականություն, որի բովանդակությունն ու սահմանները չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ՝ նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետի իմպերատիվ բնույթը: Այսինքն` օրենսդիրը պատվիրատուի՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց հրաժարվելու իրավունքի իրացումը պայմանավորել է բացառապես կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարած լինելու հանգամանքով: Ուստին, փաստացի կատարած ծախսերը վճարած լինելու պահանջը պահպանված լինելու պայմաններում իրավահարաբերության նկատմամբ այլ՝ թեկուզն ընդհանուր նշանակություն ունեցող, սակայն պայմանագիրը կատարելուց հրաժարվելու իրավունքի իրացման տեսանկյունից լրացուցիչ պայմաններ նախատեսող նորմի կիրառումը թույլատրելի չէ հաշվի առնելով առկա հակասությունը՝ իրավահարաբերությունն իմպերատիվ կերպով կարգավորող նորմով «այլ բան» սահմանված լինելը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի կիրառումը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ հակասում է նույն օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետին, հետնաբար՝ նույն օրենսգրքի 781-րդ հոդվածի իմաստով այն կիրառելի չէ քննարկվող պայմանագրային հարաբերություններում:

Անդրադառնալով տուժանքի մասին համաձայնության վավերության պայմաններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի -համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետնանքով ն նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա ն միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել (...) տուժանքով (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տուժանք

9

(տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը՝ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` տուժանքով ապահովվում է միայն իրական պահանջը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանը խախտող համաձայնությունն առոչինչ է:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ տուժանքը պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք է: Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսել գույքային անբարենպաստ հետնանքներ՝ դրամական պատասխանատվություն, իսկ դատարանը կոչված է ապահովելու սահմանված տուժանքի չափի ն պարտավորության խախտման հետնանքների ողջամիտ հարաբերակցությունը (տե՛ս «( Թամամ» արտադրական կոոպերատիվն ըեդդեմ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի թիվ 3-27(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետնանքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետնանքներ, եթե այն վավեր է, -այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն

10

դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա'մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք) (տես Վահագն Կապլանյանն ըեդդեմ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն Ֆինանսների նախարարության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը նախատեսում է գործարքների անվավերության երկու տեսակ՝ վիճահարույց (հարաբերական անվավեր) ն առոչինչ (բացարձակ անվավեր): Օրենսդիրը թե՛ վիճահարույց, ն թե' առոչինչ գործարքների համար նախատեսել է անվավերության միննույն իրավական հետնանքները, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ առոչինչ (բացարձակ անվավեր) են այն գործարքները, որոնք գործարքի սուբյեկտին, նրա կամքին ն կամահայտնությանը, գործարքի ձնին կամ բովանդակությանը ներկայացվող պահանջներին համապատասխանելու առումով օրենքով հստակ կանխորոշված արատն ունենալու պատճառով օրենքի ուժով ակնկալվող իրավական հետնանքները չեն առաջացնում՝ անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերից որնէ մեկով դատական կարգով անվավեր ճանաչվելուց: Վիճահարույց (հարաբերական անվավեր) են այն գործարքները, որոնք, թեն պարունակում են գործարքի վավերության պահանջներին համապատասխանելու առումով որոշակի արատ, այդուհանդերձ վավեր են (առաջացնում են ակնկալվող իրավական հետնանքներ) այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավասու անձի հայցով համապատասխան հիմքով անվավեր չեն ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով (տես Արմեն Դալլաքյանն ընդդեմ Աշոր Գալստյանի ն Մխիթար Մաթնոսյանի թիվ ԼԴ/1286/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):

Վերահաստատելով տուժանքի ինստիտուտի քաղաքացիաիրավական նշանակության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տուժանքն (տուգանքը, տույժը) ունի երկակի իրավական բնույթ. մի կողմից՝ այն հանդես է գալիս որպես պարտավորության ապահովման միջոց այնքանով, որքանով ապահովում է պարտապանի կողմից իր ստանձնած պարտավորության (պայմանագրային սուբյեկտիվ պարտականության) կատարումը, մյուս կողմից՝ տուժանքը քաղաքացիաիրավական գույքային պատասխանատվության միջոց է, որն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում կիրառվում է իր ՛լարտավորությունը

11

(պայմանագրային սուբյեկտիվ պարտականությունը) խախտած պարտապանի նկատմամբ: Նշվածից բխում է, որ տուժանքի կիրառման պարտադիր նախապայման է պարտապանի կողմից ստանձնած պարտավորության՝ պայմանագրային սուբյեկտիվ պարտականության խախտումը (այն չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): Նշվածից նան բխում է, որ տուժանք (տուգանք, տույժ) չի կարող սահմանվել (կիրառվել) պարտավորության կողմի իրավաչափ վարքագծի, մասնավորապես՝ իր սուբյեկտիվ իրավունքն իրականացնելու համար, քանի որ տուժանքով կարող է ապահովվել բացառապես իրական պահանջի իրավունքը, մինչդեռ պարտավորության կողմի՝ պայմանագրից բխող որոշակի սուբյեկտիվ իրավունքի առնչությամբ հակառակ կողմը որնէ պարագայում չի կարող կրել այդ իրավունքի «չիրականացում» պահանջելու իրավունք, իսկ եթե կողմերի համաձայնության բովանդակությունից, այդուհանդերձ, նման պահանջ ներկայացնելու իրավունքը բխում է, այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով «իրական պահանջ» համարվել չի կարող, հետնաբար՝ այդպիսի պահանջն ապահովող պայմանագրային տուժանքը, իր հերթին, իրավական ակնկալվող հետնանքներն առաջացնել չի կարող. այն պետք է դիտարկվի որպես օրենքի պահանջներին հակասող Ա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի իմաստով անվավեր:

Միննուն ժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ։վիճահարույց (հարաբերական անվավեր) գործարքների իրավական բնույթի ն հետնանքների մասին վերը նշված դիրքորոշումը, ինչպես նան հիմք ընդունելով մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության քաղաքացիաիրավական սկզբունքը, արձանագրում է, որ գործը քննող դատարանն իրավունք չունի օրենքի պահանջներին հակասող պայմանագրային որնէ դրույթ իր հայեցողությամբ (նման պահանջ ներկայացված չլինելու պայմաններում) անվավեր ճանաչելու եղանակով միջամտելու կողմերի պայմանագրային հարաբերություններին: Դատարանը պարտավոր է գործը քննելիս հիմք ընդունել պայմանագրի՝ կողմերի ազատ կամահայտնությամբ ձնակերպված պայմանը նույնիսկ այն պարագայում, երբ այն հակասում է օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) օրենքը սահմանում է, որ նման արատ պարունակող համաձայնությունը (պայմանը) առոչինչ է,

2) գործին մասնակցող անձը սահմանված կարգով համապատասխան հայցապահանջ ներկայացնելու միջոցով վիճարկում է այդ վիճահարույց պայմանը, որպիսի պարագայում միայն վերջինիս վավերությունը կարող է դառնալ դատական քննության առարկա:

Վերը շարադրվածի համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի քաղաքացիաիրավական բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է տուժանքի մասին համաձայնության երկու ինքնուրույն նշանակություն ունեցող հատուկ վավերության պայմաններ, որոնցից յուրաքանչյուրի խախտումն օրենքի ուժով հանգեցնում է նման համաձայնության առոչնչության, այն է՝

1) պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային

12

տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով,

2) պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

Փաստելով, որ օրենքով կամ պայմանագրով տուժանք կարող է սահմանվել պարտապանի թե դրամական, թե նման բովանդակություն չունեցող ոչ դրամական պարտավորության (պայմանագրային սուբյեկտիվ սպարտականության) կատարումն ապահովելու համար, ինչպես նան այն, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին կետում տուժանքի հասկացությունը ձնակերպելիս այն բացահայտելու համար փակագծերում օգտագործե է նան «տուգանք» ն «տույժ» եզրույթները՝ չբացահայտելով վերջիններիս բովանդակությունը, սակայն, ըստ էության, դրանք դիտարկելով որպես տուժանքի տեսակներ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժանքի մասին համաձայնության վավերության վերը նշված պայմանների ճիշտ կիրառումն ապահովելու նկատառումներից ելնելով նախնառաջ հարկ է նկատի ունենալ հետնյալը.

Քաղաքացիական իրավունքի չվիճարկվող դոկտրինալ մոտեցումների համաձայն՝ տուգանք է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն կայուն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է միանվագ վճարել պարտատիրոջը՝ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, այն կարող է սահմանվել ն' դրամական, ն' ոչ դրամական պարտավորությունների ապահովման համար: Տուգանքի չափը կարող է հստակ սահմանվել պայմանագրում կամ որոշվել հետագայում` պայմանագրով սահմանված կարգով: Տույժ է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն աճողական դրամական գումարը, որը գանձվում է կատարման կետանց թույլ տված պարտապանից կետանցի տնողության պայմանագրով որոշված յուրաքանչյուր կոնկրետ ժամանակահատվածի (որպես կանոն՝ օրվա) համար: Ընդ որում, տույժը՝ որպես դրամական պարտավորությունների կատարումն ապահովող միջոց, սահմանվում է պարտքի գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, իսկ ոչ դրամական պարտավորությունների ապահովման դեպքում կետանցի տնողության պայմանագրով որոշված յուրաքանչյուր կոնկրետ ժամանակահատվածի համար կայուն դրամական գումարով:

Շարադրվածի համատեքստում անդրադառնալով տուժանքի մասին համաձայնության՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վավերության հատուկ պայմաններին Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանցից առաջինը (պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը) կիրառելի է բացառապես դրամական պարտավորություն ապահովող տույժի մասին համաձայնության նկատմամբ` նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկ» ն վերը շարադրված իրավաընկալմամբ «տուգանք» («պարտքի գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ չարտահայտված գումար») հասկացությունները (մեծությունները) համեմատելի չեն. առաջինն ունի դրամական պարտավորության նկատմամբ տոկոսային

13

արտահայտություն, իսկ երկրորդը ն երրորդը որոշվում են կայուն դրամական մեծությամբ: Ինչ վերաբերում է տուժանքի մասին համաձայնության վավերության երկրորդ պայմանին (պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը), ապա այն կիրառելի է միայն այնպիսի համաձայնության նկատմամբ, որով նախատեսված տույժերը ն տուգանքները վերաբերելի են դրանով ապահովված դրամական պարտավորությանը (հիմնական պարտքին): Այլ կերպ ասած՝ համեմատվող մեծություններ են, մի կողմից, պայմանագրից բխող տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը ն, մյուս կողմից, տվյալ պայմանագրի հիման վրա դրամական պարտավորության խախտման համար պայմանագրով որոշված (հաշվարկված) բոլոր տուժանքների (տուգանքների ն տույժերի) հանրագումարը: Համապատասխանաբար, քննարկվող սահմանափակման շրջանակներից դուրս պետք է դիտարկվի այն տուժանքը (տույժը, տուգանքը), որով ապահովվել է դրամական պարտավորության (պարտքի) հետ ուղղակիորեն չկապված պայմանագրային այլ պարտավորության կատարումը:

Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժանքի մասին համաձայնությունն առոչինչ կարող է համարվել բացառապես այն դեպքերում, երբ՝

1) պայմանագրով որոշված տույժի տարեկան առավելագույն չափը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, ն տույժի մասին համաձայնությամբ ապահովված է պարտապանի դրամական պարտավորությունը.

2) դրամական պարտավորության (հիմնական պարտքի)|Ւլ նկատմամբ պայմանագրով որոշված (հաշվարկված) բոլոր տուժանքների հանրագումարի չափը գերազանցում է տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Ընդ որում, եթե պայմանագրով որոշված են նան այլ՝ դրամական պարտավորության հետ ուղղակիորեն չկապված պարտավորություններ՝ խախտելու համար տուժանքներ (տույժեր, տուգանքներ, ապա տուժանքի մասին համաձայնության վավերությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կանոնների համատեքստում որոշելիս դրանց չափը հաշվի առնվել չի կարող:

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության ն Աննա Մկրտչյանի միջն 25.04.2022 թվականին կնքված Պայմանագրի 1.1.-ին կետի համաձայն «Կապի օպերատորը պարտավորվում է Բաժանորդին մատուցել ինտերներ-կապի ծառայություններ ն իրականացնել բաժանորդային սպասարկում (հետագայում «Կապի ծառայություններ»), իսկ Բաժանորդը պարտավորվում է պահպանել իրեն տրամադրվող Կապի ծառայությունների վերաբերյալ Կապի օպերատորի կողմից սահմանված կանոնները ն սույն պայմանագրով սահմաեված կարգով ու ժամկետներում վճարել մատուցված ծառայությունների դիմաց»:

Պայմանագրի 1.3.-րդ կետի համաձայն՝ «Բաժանորդի կողմից ընտրվում է հետնյալ սակագեային պլաենը' 5000»:

Պայմանագրի 5.3.-րդ կետի համաձայն՝ «Հատուկ պայմանով պայմանագիր կեքելու

լ4

դեպքում Բաժանորդը կարող է ժամկետից շուր դադարեցնել պայմանագրի գործողությունը' վճարելով տույժ, մեկ տարվա ժամկետի ընթացքում փաստացի չօգտագործված ամիսների համար վճարման ենթակա գումարի չափով' Կապի օպերատորի պահանջի դեպքում»:

Պայմանագրի 5.4.-րդ կետի համաձայն՝ «Հատուկ պայմանով պայմանագիրը Բաժանորդի նախաձեռնությամբ ժամկետից շուտ լուծելու դեպքում Կապի օպերատորը իրավունք ունի պահանջել բացի սույն պայմանագրի 5.3. կետում եշված վճարումներից, վճարել եան տուգանք' 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամի չափուֆ:

Պայմանագրի 6.1.-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Սույն պայմանագիրը կնքվում է հետնյալ ժամկետով (...) 365 օր պարտադիր" օգտագործման ժամկետով (հատուկ պայմանով պայմանագիր»:

Աննա Մկրտջյանը 2022 թվականի ապրիլ-օգոստոս ամիսների ընթացքում Ընկերության մատուցած ծառայություններն ընդունելուց հետո վաղաժամկետ հրաժարվել է Պայմանագրից:

Ընկերության տնօրեն Ա. Աղաջանյանի կողմից ստորագրված ն հայցադիմումին կից ներկայացված «Մատուցված ծառայություննեի պատմություն» `վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ Աննա Մկրտչյանին 2022 թվականի ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների համար պարտքի մնացորդը կազմում է 0 ՀՀ դրամ, իսկ օգոստոս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների համար պարտքի մնացորդը՝ 5000 ՀՀ դրամ:

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Աննա Մկրտչյանից բռնագանձել 55.000 ՀՀ դրամ, որից 5.000 ՀՀ դրամը՝ որպես օգոստոս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց չվճարված գումար, 15.000 ՀՀ դրամը՝ որպես Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար Պայմանագրով նախատեսված տուգանք, իսկ 35.000 ՀՀ դրամը՝ որպես Պայմանագրով նախատեսված տույժ՝ մեկ տարվա ժամկետի ընթացքում փաստացի «օգտագործված ամիսների համար վճարման ենթակա գումարի չափով: Հայցի հիմքում դրվել են օգոստոս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց Աննա Մկրտչյանի կողմից վճարումը կատարած չլինելու ն Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու փաստերը, ինչպես նան Պայմանագրի 5.3.-րդ, 5.4.-րդ ու 6.1.-ին կետերը:

Դատարանը, պատճառաբանելով, որ «(..) կողմերի միջն կեքվել է գրավոր պայմանագիր, կողմերը օգտվել են պայմանագրի կնքման ազատությունից ն պայմանագրով նախատեսել են որոշակի պայմաններ, որոնք կոչված են եղել ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում ապահովելու իրավասուբյեկտների քաղաքացիաիրավական արդյունավեր գործունեությունը ն միտված է եղել այդ գործունեության բնագավառում իրավական պատասխանատվություն նախատեսելու միջոցով պայմանագրային պարտավորությունների ժամանակին ու պատշաճ կատարման համար անհրաժեշտ եախադրյալներ ստեղծելուն' դրանով նան երաշխավորելով մասնավոր սեփականության վրա հիմեված փետեսական գործունեության ազատությունն ու ազատ տետեսական

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ԱՎԴ/4466/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել