ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 40 — 2 Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպումը 1.
Ամփոփում
Հոդված 40.2 Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպումը 1. Հանձնաժողովը կազմակերպում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը։ 2. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից և իրականացվում Հանձնաժողովի կողմից բաց մրցույթով ընտրված աուդիտորական կազմակերպությունների կողմից։ 3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 40.2 Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպումը 1. Հանձնաժողովը կազմակերպում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը։
2. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից և իրականացվում Հանձնաժողովի կողմից բաց մրցույթով ընտրված աուդիտորական կազմակերպությունների կողմից։
3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կուսակցության տարեկան հաշվետվության ներկայացումից հետո՝ մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: Բաց մրցույթի արդյունքներն ամփոփվում են մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվելուց ոչ շուտ, քան 14 օր հետո, բացառությամբ նոր մրցույթ հայտարարվելու դեպքերի: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է սահմանել բաց մրցույթի անցկացման՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետի համեմատ առավել կարճ ժամկետ: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում, ինչպես նաև տվյալ կուսակցության տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում սույն օրենքով և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթին վերաբերող ժամկետները կարող են համապատասխանաբար հետաձգվել:
4. Բաց մրցույթի արդյունքում Հանձնաժողովը յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի նպատակով ընտրում է աուդիտորական կազմակերպությունների, որոնց միջև վերջնական ընտրությունն իրականացվում է հրապարակային վիճակահանության միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցել և ընտրվել է միայն մեկ աուդիտորական կազմակերպություն։
5. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը , նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները սահմանում է Հանձնաժողովը: Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը պետք է հնարավորինս երաշխավորի մեկ կուսակցության հաշվետվության աուդիտի իրականացման համար մի քանի աուդիտորական կազմակերպությունների մասնակցության հնարավորությունը՝ ապահովելով ընտրված աուդիտորական կազմակերպությունների միջև հրապարակային վիճակահանությունը: (40.2-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-5-Ն, խմբ.
04.05.22 ՀՕ-117-Ն, խմբ., փոփ.
05.12.24 ՀՕ-519-Ն ) (29.12.20 ՀՕ-5-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (04.05.22 ՀՕ-117-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
