ՆԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 3 դեկտեմբերի 2007թ. ՍԴԴԿՈ - | ՆԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
քաղ. Երեւան
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
03 դեկտեմբերի 2007 թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին
դատական կազմը
Նախագահությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Անդամակցությամբ՝ Հ.Դանիելյանի և Ռ.Պապայանի
Քննության առնելով Նինա Ղազարյանի և այլոց դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղաքացի Նինա Ղազարյանը և մյուսները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 159 հոդվածների (իրավակիրառական պրակտիկայի կողմից դրանց տրված բովանդակությամբ), «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ դատական օրենսգրքի 94 հոդվածի 2-րդ մասի` «ավանդատու» բառից հետո ամբողջությամբ և 3-րդ մասի սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը:
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Գործում առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Ն. Ղազարյանի և այլոց դիմումը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 159 հոդվածների (իրավակիր րավակիրառական պրակտիկայի կողմից դրանց տրված բովանդակությամբ), «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ դատական օրենսգրքի 94 հոդվածի 2-րդ մասի` «ավանդատու» բառից հետո ամբողջությամբ և 3-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային ժողովին։
22 ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱ
3ՐՈՒԹՅՈՒ
2 ՏԱՐՏՈՒՂԱ-
IՆ ԴԱՏԱՐԱՆԻ
.
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 դեկտեմբերի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
