Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 58 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ և ԴՐԱՆՑ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ 1.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 58AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 58 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ և ԴՐԱՆՑ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 58. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ և ԴՐԱՆՑ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ 1. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց հողամաս տրամադրելու վերաբերյալ դիմումները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են մերժվել, եթե` 1) դիմումում նշված` հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում քաղաքաշինական, հողաշինարարական փաստաթղթերին. 2) հողամասի տրամադրումը կարող է խախտել այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Գոյությ

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 58. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ և ԴՐԱՆՑ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ 1. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց հողամաս տրամադրելու վերաբերյալ դիմումները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են մերժվել, եթե` 1) դիմումում նշված` հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում քաղաքաշինական, հողաշինարարական փաստաթղթերին. 2) հողամասի տրամադրումը կարող է խախտել այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Գոյություն ունեցող օբյեկտների ընդլայնման համար հողամասեր տրամադրելու վերաբերյալ դիմումները կարող են մերժվել նաև, եթե դիմումի առարկա հողամասը կարող է որպես առանձին գույքային միավոր տրամադրվել հրապարակային սակարկությունների միջոցով, ինչպես նաև, եթե հողամասի տրամադրման արդյունքում ծագում է լրացուցիչ սերվիտուտ սահմանելու անհրաժեշտություն:

2. Հողամասերի տրամադրման վերաբերյալ դիմումները կարող են մերժվել նաև օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված հիմքերով:

3. Հողամասերի տրամադրման վերաբերյալ դիմումները մերժելու մասին պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները կարող են բողոքարկվել դատարան:

4. Հողամաս տրամադրելու դիմումի քննարկման համար սահմանված ժամկետի խախտումը համարվում է դիմումի մերժում:

5. Դատական ակտերը հիմք են հողամասերի նկատմամբ իրավունքների ձևակերպման համար: (58-րդ հոդվածը փոփ.

23.06.11 ՀՕ-245-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել