Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1068 — Պատասխանատվությունը տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասի համար 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1068AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1068 — Պատասխանատվությունը տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասի համար 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1068. Պատասխանատվությունը տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասի համար 1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ընդհանուր հիմունքներով ինքնուրույն պատասխանատվություն են կրում իրենց պատճառած վնասի համար: 2. Այն դեպքում, երբ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը վնասը հատուցելու համար չունի բավարար եկամուտներ կամ այլ գույք, վնասը լրիվ կամ պակասող մասով պետք է հատուցեն նրա ծնողները, որդեգրողները կամ հոգաբ

Ամբողջ Տեքստ

Հոդված 1068. Պատասխանատվությունը տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասի համար 1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ընդհանուր հիմունքներով ինքնուրույն պատասխանատվություն են կրում իրենց պատճառած վնասի համար:

2. Այն դեպքում, երբ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը վնասը հատուցելու համար չունի բավարար եկամուտներ կամ այլ գույք, վնասը լրիվ կամ պակասող մասով պետք է հատուցեն նրա ծնողները, որդեգրողները կամ հոգաբարձուն, եթե չեն ապացուցում, որ վնասն իրենց մեղքով չի պատճառվել:

3. Եթե հոգաբարձության կարիք ունեցող տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը գտնվում է համապատասխան բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ այլ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում, որն օրենքի ուժով նրա հոգաբարձուն է (հոդված 37), այդ հաստատությունը պարտավոր է հատուցել նրա պատճառած վնասը լրիվ կամ չբավարարող մասով, եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

4. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասը հատուցելու` ծնողների, որդեգրողների, հոգաբարձուի և համապատասխան հաստատության պարտականությունը դադարում է վնաս պատճառողի չափահաս տարիքի դառնալով կամ այն դեպքերում, երբ մինչև չափահաս դառնալը նա ձեռք է բերել եկամուտներ կամ այլ գույք, որը բավարար է վնասը հատուցելու համար, կամ նա գործունակություն ձեռք է բերել մինչև չափահաս տարիքի հասնելը: (1068-րդ հոդվածը փոփ.

22.10.25 ՀՕ-367-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել