Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 291 — Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 291AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 291 — Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 291. Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը 1. Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոց և (կամ) վճարային գործիք ապօրինի տեղափոխելն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր ա

Ամբողջ Տեքստ

Հոդված 291. Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը 1. Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոց և (կամ) վճարային գործիք ապօրինի տեղափոխելն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոն, այդ թվում՝ արգելք կամ սահմանափակում խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով` պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 3) շանտաժով կամ 4) առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքը համարվում է խոշոր չափերով կատարված, եթե անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարը և (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքը գերազանցում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ թույլատրելի, առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների գումարի և (կամ) վճարային գործիքների արժեքի կրկնապատիկը, իսկ առանձնապես խոշոր չափերով կատարված՝ եթե անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի և (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքը գերազանցում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ թույլատրելի` առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների գումարի և (կամ) վճարային գործիքների արժեքի հնգապատիկը: Անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի և (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքի չափը հաշվարկելիս անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների ընդհանուր գումարից և (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքից ենթակա է նվազեցման այն չափը, որը Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ թույլատրվում է տեղափոխել առանց հայտարարագրման:

5. Սույն օրենսգրքի իմաստով՝ 1) կանխիկ դրամական միջոցներ են համարվում թղթադրամների և գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշները, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների, որոնք շրջանառության մեջ են գտնվում և օրինական վճարամիջոց են հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կամ օտարերկրյա պետություններում (օտարերկրյա պետությունների խմբում), այդ թվում՝ շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշների հետ փոխանակման ենթակա դրամանիշները. 2) վճարային գործիքներ են համարվում ճանապարհային չեկերը, մուրհակները, չեկերը (այդ թվում՝ բանկային), ինչպես նաև, ըստ ներկայացնողի, փաստաթղթային արժեթղթերը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել