Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 2 — Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 2AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 2 — Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 7 հունվարի 1997 թ. ՀՕ-99 Հաստատված է Ազգային ժողովի 1 996 Թվականի դեկտեմբերի 3-Ի օրենքով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք Սույն Կանոնագիրքը սահմանում է զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի և նրա ստորաբաժանումների հիմ

Ամբողջ Տեքստ

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 7 հունվարի 1997 թ. ՀՕ-99 Հաստատված է Ազգային ժողովի 1 996 Թվականի դեկտեմբերի 3-Ի օրենքով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք Սույն Կանոնագիրքը սահմանում է զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի և նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նաև ներքին կարգուկանոնը: Ներքին ծառայության կանոնագրքով ղեկավարվում են ՀՀ ԶՈւ զորամասերի, շտաբների, վարչությունների, հիմնարկների և ռազմական ուսումնական հաստատությունների բոլոր զինծառայողները: Կանոնագրքի մեջ չնշված պաշտոնատար անձանց պարտականությունները սահմանվում են համապատասխան կանոնադրություններով, հրահանգներով և ուղեցույցներով*: Կանոնագրքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների վրա: Պատերազմական ժամանակ դաշտային պայմաններում և խաղաղ ժամանակ զորավարժությունների ու զինծառայողներին մարտական գործողությունների ուսուցման պարապմունքների ընթացքում ներքին ծառայությունը կարգավորվում է մարտական կանոնադրություններով, ռազմական գործողությունների ապահովման հրահանգներով, ինչպես նաև սույն Կանոնագրքով: (նախաբանը փոփ. 14.12.04 ՀՕ-5-Ն, խմբ.

01.06.06 ՀՕ-127-Ն, փոփ.

19.03.13 ՀՕ-20-Ն) ___________________ * Այսուհետև համառոտության համար անվանվելու են «զորամասեր»: Հաստատված է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում 27 դեկտեմբերի 1991 թ. քաղ. Երևան Հ.Ն.-0500-1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ Ե Ր Դ ՈՒ Մ Ը Ես` _____________________________________________________, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը: Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ: Ստորագրություն (երդման տեքստը փոփ.

14.04.11 ՀՕ-124-Ն) Ը ՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել