Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան19 նոյեմբերի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 19 նոյեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երևան

19 նոյեմբերի 2008թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը

Նախագահությամբ` Ռ. Պապայանի

Անդամակցությամբ` Հ. Նազարյանի

Հ. Դանիելյանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի ընդունելիության

հարցը

ՊԱՐԶԵՑ

Քաղ. Ռուբեն Թորոսյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 40.1 հոդվածի 3-րդ կետի 3-րդ պարբերության և 63.2 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 143 հոդվածի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 232 հոդվածի սահմանադրականությունը։ 2-րդ դատական կազմը գտավ, որ ներկայացված դիմումը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 7-րդ մասի պահանջներից ելնելով, որի համաձայն` անձը համապատասխան պահանջով Սահմանադրական դատարան կարող է դիմել միայն այն դեպքում, երբ սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Տվյալ դեպքում դիմումին կից փաստաթղթերում առկա չէ ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան ակտը, որը կվկայեր դիմողի կողմից դատական պաշտպանության բոլոր

միջոցները սպառած լինելու հանգամանքը:

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով,

Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը

ՈՐՈՇԵՑ

Քաղ. Ռուբեն Թորոսյանի դիմումը` ՀՀ Ընտրական օրենսգրքի 40.1 հոդվածի 3-րդ կետի

3-րդ պարբերության և 63.2 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 143 հոդվածի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 232 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու մասին, մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ՐՈՒԹՅՈՒՆ

20

Նախագահող`

Անդամներ՝

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 նոյեմբերի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել