ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 106 — Գործի դատաքննությունը հետաձգելը 1.
Ամփոփում
Հոդված 106. Գործի դատաքննությունը հետաձգելը 1. Վարչական դատարանն իրավասու է հետաձգելու գործի դատաքննությունը, եթե` 1) համարում է, որ այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես դատավարության մասնակիցներից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով. 2) այն թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ. 3) ավարտվել է աշխատանքային օրը, եթե սույն օրենսգրքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված
Ամբողջ Տեքստ
Հոդված 106. Գործի դատաքննությունը հետաձգելը 1. Վարչական դատարանն իրավասու է հետաձգելու գործի դատաքննությունը, եթե` 1) համարում է, որ այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես դատավարության մասնակիցներից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով. 2) այն թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ. 3) ավարտվել է աշխատանքային օրը, եթե սույն օրենսգրքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չեն. 4) կողմերից մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճն արտադատարանական կարգով լուծելու համար. 5) հայցվորը ներկայացրել է հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն. 6) կողմերը փոխադարձ համաձայնությամբ միջնորդում են հետաձգել գործի դատաքննությունը:
2. Գործի դատաքննությունը հետաձգելու մասին կայացվում է որոշում։
3. Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
4. Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո այն շարունակվում է ընդհատված պահից։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
