Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-213 հոկտեմբերի, 1999 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 13 հոկտեմբերի 1999 թվականի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով` «6. Զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներ հանդիսացող քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում են մինչև զինծառայության զորակոչվելը կամ վարժական հավաքներին կանչվելը հաշվառված վայրում: Զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներ հանդիսացող քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար արձակվում են զինվորական կանոնագրքերով սահմանված կարգով:»: Հոդված 2. Օրենսգրքի 10 հոդվածում` ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով` «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում են նաև այն զինծառայողները, ովքեր զինծառայության զորակոչվելու կապակցությամբ հանվել են հաշվառումից: Զինծառայության մեջ գտնվող, բայց հաշվառումից չհանված քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:»: բ) 3-րդ կետի սկզբում «Զորամասերի» բառը փոխարինել «Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ զորամասերի» բառերով: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 16 հոկտեմբերի 1999 թ. ՀՕ-2 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-2 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (19.10.1999-26.06.2011) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1999.10.19/26(92) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.10.1999 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.10.1999 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 19.10.1999 Ուժը կորցրել է 26.06.2011 Հիմնական ակտ 13.10.1999, ՀՕ-2 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.02.1999, ՀՕ-284 05.02.1999, ՀՕ-284 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հոկտեմբերի, 1999 թ.
Գործի #:
ՀՕ-2
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել