Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 8AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 8. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ 1. Կենտրոնական բանկի կողմից ադմինիստրացիայի ղեկավարի նշանակման պահից ադմինիստրացիայի ղեկավարն իրականացնում է անվճարունակ բանկի ակտիվների և պարտավորությունների (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների) գույքագրումն ու գնահատումը` Կենտրոնական բանկի կողմից հաստատված անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ակտիվների և պարտավո

Ամբողջ Տեքստ

Հոդված 8. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ 1. Կենտրոնական բանկի կողմից ադմինիստրացիայի ղեկավարի նշանակման պահից ադմինիստրացիայի ղեկավարն իրականացնում է անվճարունակ բանկի ակտիվների և պարտավորությունների (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների) գույքագրումն ու գնահատումը` Կենտրոնական բանկի կողմից հաստատված անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների) գնահատման հատուկ կարգին համապատասխան: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների գույքագրումը և գնահատումն իրականացնում է հիփոթեքային կառավարիչը:

2. Ադմինիստրացիայի ղեկավարն անվճարունակ բանկի ակտիվների և պարտավորությունների գնահատման և սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրագործման նպատակով կարող է իր կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավել իրավաբաններ, աուդիտորներ, հաշվապահներ և այլ մասնագետներ:

3. Կենտրոնական բանկի համաձայնությամբ ադմինիստրացիայի ղեկավարը կարող է բանկի առանձին ոլորտների կառավարման լիազորությունները վերապահել ադմինիստրացիայի անդամներին:

4. Ադմինիստրացիայի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նշանակվում է ադմինիստրացիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` բանկի ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված կարգով և պայմաններով:

5. Սույն հոդվածով սահմանված գնահատման արդյունքում ադմինիստրացիայի ղեկավարը Կենտրոնական բանկի խորհրդի անհատական որոշմամբ սահմանված ժամկետում (բայց ոչ ուշ, քան բանկն անվճարունակ ճանաչվելու պահից հաշված վեցամսյա ժամկետը) Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում կարճ ժամանակահատվածում բանկի կողմից կապիտալի տեսքով ֆինանսական միջոցների ներգրավման, չաշխատող ակտիվների վերականգնման, ակտիվների և պարտավորությունների ամբողջական կամ մասնակի վաճառքի, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով բանկի գործունեության տեսակի փոփոխման հնարավորության (բանկի անվճարունակության դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բանկային և ֆինանսական համակարգերի վրա բանկի լուծարման հնարավոր ազդեցության մասին եզրակացություն:

6. Գնահատման արդյունքների հիման վրա ադմինիստրացիայի ղեկավարը մշակում է անվճարունակ բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը և այն ներկայացնում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը, կցելով նաև` ա) ադմինիստրացիայի անդամների թեկնածուների անձնական տվյալները. բ) համապատասխան հիմնավորումներ անձանց` որպես ադմինիստրացիայի անդամների թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ. գ) ադմինիստրացիայի անդամների ցուցակը. դ) սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված եզրակացությունը:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը նշանակում է ժամանակավոր ադմինիստրացիայի անդամներին և հաստատում է բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը, եթե` ա) ադմինիստրացիայի ղեկավարի ներկայացրած եզրակացությամբ և ֆինանսական առողջացման ծրագրի նախագծով հիմնավորվում է բանկի ֆինանսական առողջացման հնարավորությունը, և (կամ) բ) բանկի լուծարմամբ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած միասնականությունը և սահունությունը չեն պահպանվի, և (կամ) գ) ժամանակավոր ադմինիստրացիայի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված խնդիրների իրագործման միջոցով հնարավոր է առավելագույնս բավարարել բանկի պարտապանների պահանջները և (կամ) նվազագույնի հասցնել ավանդների երաշխավորման հիմնադրամի ծախսերը, և (կամ) դ) հնարավոր է սույն օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ կամ 23-րդ հոդվածներով սահմանված միջոցառման (միջոցառումների) իրականացման միջոցով ֆինանսապես առողջացնել բանկը կամ վարկային կազմակերպությունը: Ընդ որում, բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների և (կամ) այլ անձանց ֆինանսական օգնությունը կամ լրացուցիչ ներդրումները պետք է իրականացվեն բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման պահից եռամսյա ժամկետում կամ այդ ժամկետի ընթացքում պետք է բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների և (կամ) այլ անձանց և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերվի համաձայնություն` ֆինանսական օգնության և (կամ) լրացուցիչ միջոցների ներդրման մասին, որի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքի հիման վրա հաստատված ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամկետը:

8. Ադմինիստրացիայի ղեկավարը պատասխանատվություն է կրում ադմինիստրացիայի գործունեության համար` օրենքով սահմանված կարգով:

9. Ադմինիստրացիայի ղեկավարը գործում է բանկի անունից` առանց լիազորագրի: Կենտրոնական բանկի համաձայնությամբ ադմինիստրացիայի ղեկավարը կարող է ադմինիստրացիայի անդամներին տալ լիազորագրեր: (8-րդ հոդվածը խմբ. 27.04.04 ՀՕ-64-Ն, լրաց.

26.05.08 ՀՕ-102-Ն) ( հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել