ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 33 — Ավարտված եւ չավարտված հանցագործությունները 1. Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակու
Ամփոփում
Հոդված 33.Ավարտված եւ չավարտված հանցագործությունները 1. Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: 2. Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը եւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը: 3. Հանցագործության նախապատրաստության եւ հանցափորձի համար պատասխանատվությունը վրա է հասնում սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավար
Ամբողջ Տեքստ
Հոդված 33.Ավարտված եւ չավարտված հանցագործությունները
1. Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:
2. Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը եւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը:
3. Հանցագործության նախապատրաստության եւ հանցափորձի համար պատասխանատվությունը վրա է հասնում սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործության համար՝ հղում կատարելով սույն օրենսգրքի 34-րդ կամ 35-րդ հոդվածին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
