ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222 — Բազմաբնակարան շենքի բնակարանի և ոչ բնակելի տարածքի, ինչպես նաև ստորաբաժանված շենքի ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի առանձնահատկությունները 1.
Ամփոփում
Հոդված 222. Բազմաբնակարան շենքի բնակարանի և ոչ բնակելի տարածքի, ինչպես նաև ստորաբաժանված շենքի ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի առանձնահատկությունները 1. Բնակարանը բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքն (շինությունն) է: 2. Ոչ բնակելի տարածքը շենքում կամ շինությունում բնակության համար չնախատեսված և իրավունքների պետական գրանցո
Ամբողջ Տեքստ
Հոդված 222. Բազմաբնակարան շենքի բնակարանի և ոչ բնակելի տարածքի, ինչպես նաև ստորաբաժանված շենքի ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի առանձնահատկությունները 1. Բնակարանը բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքն (շինությունն) է:
2. Ոչ բնակելի տարածքը շենքում կամ շինությունում բնակության համար չնախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքն (շինությունն) է:
3. Բազմաբնակարան շենքն այն շենքն է, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք, և որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև: Ստորաբաժանված շենքն այն շենքն է, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է ոչ բնակելի տարածքը, և որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի առանձնացվել ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև:
4. Բնակարանը պետք է օգտագործվի միայն դրա գործառնական նշանակությանը համապատասխան:
5. Բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը արտադրական, հասարակական կամ այլ գործառնական նշանակության իրականացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով: (222-րդ հոդվածը լրաց., խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, խմբ.
15.12.05 ՀՕ-238-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
