«2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՄԱՆԱՏԻՊ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 ապրիլի 2014թ. ՍԴԱՈ - 17 | «2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՄԱՆԱՏԻՊ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՄԱՆԱՏԻՊ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2014թ. նիստում քննության առարկա Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նախաբանում հղում է կատարվել «Եվրոպական դեղագրքի մշակման մասին» կոնվենցիային /1964թ./ և դրա արձանագրությանը /1989թ./, «Դեղերի և կենսաբանական հավելումների կիրառման մասով մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիա Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիային /1997թ./ և դրա լրացուցիչ արձանագրություններին /1998, 2002, 2005 և 2008թթ./, որոնց Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս չի միացել, և այդ խնդրի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հետաձգել գործի դատաքննությունը և այն վերսկսել 2014 թվականի մայիսի 13- ին, ժամը 15.00-ին։
2. Սույն գործով ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանից պահանջել երկշաբաթյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել գրավոր տեղեկանք վերոնշյալ միջազգային փաստաթղթերին Հայաստանի Հանրապետության չմիանալու իրավական հիմնավորումների և սահմանադրական դատարանում քննության առարկա կոնվենցիայի վավերացման շրջանակներում դրանց իրավական հետևանքների վերաբերյալ։
3. Հանձնարարել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայությանը /միջազգային պայմանագրերի բաժին/ երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել սահմանադրական դատարանում քննության առարկա կոնվենցիային դրա նախաբանում նշված խնդրո առարկա միջազգային փաստաթղթերի առնչակցության և կոնվենցիայի վավերացման պարագայում դրանց իրավական հետևանքների վերաբերյալ հարցը և ներկայացնել համապատասխան գրավոր տեղեկանք։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
18 ապրիլի 2014 թվականի
ՍԴԱՈ-17
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 ապրիլի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-17
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
