«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 հունիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 33 | «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
17 հունիսի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն 2019 թվականի մայիսի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ, 78- րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը գտնում է, որ Վերաքննիչ վարչական դատարանի կողմից իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանության արդյունքում, ըստ որի իրավակիրառողը, «ոչ իրավասու վարչական մարմին» եզրույթն ընդլայնելով, դրա մեջ ներառել է նաև դատարանը, իր նկատմամբ կիրառվել է վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու իրավական ռեժիմը:
Ըստ դիմողի, եթե Վերաքննիչ վարչական դատարանը վիճարկվող դրույթին այդպիսի մեկնաբանություն չտար, ապա «…. հարցի քննությունը կիրականանար բացառապես խնդրո առարկա վարչական ակտերն անվավեր ճանաչելու ընթացակարգի շրջանակներում, այդ թվում դրանք անվիճարկելի համարվելու համատեքստում .…»:
3. Ելնելով «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, այն է.
1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2. դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,
3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,
5. առկա է դատարանի վերջնական ակտը,
6. դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,
7. վիճարկվող նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է,
8. դիմումը հիմնավորված է,
9. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
17 հունիսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-33
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-33
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
