Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 190 — Գործին մասնակցող անձանց կողմից դատական ակտի նախագծի ներկայացվելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 190AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 190 — Գործին մասնակցող անձանց կողմից դատական ակտի նախագծի ներկայացվելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 190. Գործին մասնակցող անձանց կողմից դատական ակտի նախագծի ներկայացվելը 1. Գործին մասնակցող անձինք մինչև գործի քննության ավարտը իրավունք ունեն գործը քննող առաջին ատյանի դատարանին ներկայացնելու միջանկյալ և եզրափակիչ դատական ակտի կամ դրա առանձին մասերի (նկարագրական, պատճառաբանական, եզրափակիչ) նախագծեր: Գործի քննությունն ավարտվելուց հետո եզրափակիչ դատական ակտի նախագիծը կարող է ներկայացվել սույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կար

Ամբողջ Տեքստ

Հոդված 190. Գործին մասնակցող անձանց կողմից դատական ակտի նախագծի ներկայացվելը 1. Գործին մասնակցող անձինք մինչև գործի քննության ավարտը իրավունք ունեն գործը քննող առաջին ատյանի դատարանին ներկայացնելու միջանկյալ և եզրափակիչ դատական ակտի կամ դրա առանձին մասերի (նկարագրական, պատճառաբանական, եզրափակիչ) նախագծեր: Գործի քննությունն ավարտվելուց հետո եզրափակիչ դատական ակտի նախագիծը կարող է ներկայացվել սույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով դատարանի սահմանած ժամկետում:

2. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի յուրաքանչյուր դատական ակտի վերաբերյալ ներկայացնելու միայն մեկ նախագիծ, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննությունն սկսվում է նորից կամ վերսկսվում է, որի պարագայում կարող է ներկայացվել եզրափակիչ դատական ակտի նոր նախագիծ կամ նախկինում ներկայացված նախագծի լրացում կամ փոփոխություն:

3. Գործին մասնակցող անձի ներկայացրած դատական ակտի նախագիծն ինքնին չի հանդիսանում ապացույց, բացատրություն կամ միջնորդություն, և դրա ներկայացումը չի փոխարինում համապատասխան դատավարական գործողություններին, որոնք պետք է կատարվեն առանձին:

4. Դատական ակտի նախագիծը ներկայացվում է թղթային տեսքով: Դատական ակտի նախագծին կցվում է նախագծի տեքստի էլեկտրոնային տարբերակը՝ համապատասխան կրիչով: Սույն հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ ներկայացված դատական ակտի նախագիծը և դրա էլեկտրոնային օրինակը կցվում են գործի նյութերին:

5. Դատական ակտերի նախագծերը գործին մասնակցող անձանց հետ չեն քննարկվում:

6. Դատարանը կարող է օգտագործել սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված դատական ակտերի նախագծերը և հաշվի առնել դրանք դատական ակտ կայացնելիս, սակայն կաշկանդված չէ դրանցով և դատական ակտ կայացնելիս ինքնուրույն, իր ներքին համոզմամբ է վերլուծում գործի փաստական և իրավական հանգամանքները:

7. Դատարանի կողմից դատական ակտը կազմելիս գործին մասնակցող անձանց ներկայացրած դատական ակտերի նախագծերը մասնակի կամ լրիվ օգտագործելը կամ չօգտագործելն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատարանի կողմնակալության վկայություն, բացարկի կամ ինքնաբացարկի, դատական ակտի բողոքարկման կամ վերանայման հիմք, ինչպես նաև հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

8. Դատարանը եզրափակիչ դատական ակտում չի անդրադառնում գործին մասնակցող անձի ներկայացրած դատական ակտի նախագծին, ներառյալ` պարտավոր չէ շարադրել այն օգտագործելու կամ չօգտագործելու շարժառիթները: (190-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել