ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 641 — Տրանսպորտային միջոցի օգտագործման երրորդ անձանց հետ պայմանագրերը 1.
Ամփոփում
Հոդված 641. Տրանսպորտային միջոցի օգտագործման երրորդ անձանց հետ պայմանագրերը 1. Վարձակալը, առանց վարձատուի համաձայնության, իրավունք չունի տրանսպորտային միջոցը հանձնել ենթավարձակալության, եթե անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով այլ բան նախատեսված չէ: 2. Վարձակալը, վարձակալված տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման շրջանակներում, իրավունք ունի, առանց վարձատուի համաձայնության, երրորդ անձանց հետ իր անունից կնքել փոխադրման և
Ամբողջ Տեքստ
Հոդված 641. Տրանսպորտային միջոցի օգտագործման երրորդ անձանց հետ պայմանագրերը 1. Վարձակալը, առանց վարձատուի համաձայնության, իրավունք չունի տրանսպորտային միջոցը հանձնել ենթավարձակալության, եթե անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
2. Վարձակալը, վարձակալված տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման շրջանակներում, իրավունք ունի, առանց վարձատուի համաձայնության, երրորդ անձանց հետ իր անունից կնքել փոխադրման և այլ պայմանագրեր, եթե դրանք չեն հակասում վարձակալության պայմանագրում նշված` տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակներին, իսկ եթե այդպիսի նպատակներ չեն սահմանվել, ապա` տրանսպորտային միջոցի նշանակությանը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
