Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 37 — Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լիազորությունները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 37AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 37 — Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լիազորությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 37. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լիազորությունները 1. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ 1) մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակմանը, ինչպես նաև մշակում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր. 2) սահմանված

Ամբողջ Տեքստ

Հոդված 37. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լիազորությունները 1. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ 1) մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակմանը, ինչպես նաև մշակում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր. 2) սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը. 3) հաստատում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգի նկարագիրը և վարման կարգը, դրա միջոցով իրականացնում է ոլորտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվության հավաքում, վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորում և վարում.

4) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի մասնագիտություններին համապատասխան՝ հաստատում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների կազմը` համաձայն գիտական աստիճանի շնորհման կարգի. 5) հաստատում և համապատասխան դիպլոմով ամրագրում է գիտական աստիճանը` հիմք ընդունելով մասնագիտական խորհրդի որոշումը և որակավորման գործի ուսումնասիրությունը. 6) հաստատում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդների աշխատանքի կանոնակարգը. 7) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է ակադեմիական կոչումները` հիմք ընդունելով բուհերի գիտական խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը. 8) աջակցում է գիտական արդյունքի առևտրայնացմանն ու գործնական կիրառություններին և նորարարական գործունեության իրականացմանը. 9) կազմակերպում է գիտության հանրայնացման դրամաշնորհային ծրագրեր, հաստատում է դրանց հրավերները, փորձաքննության ձևերն ու ամփոփում արդյունքները. 10) կազմակերպում է հանրային բուհերի պետական ֆինանսավորման ձևերին համապատասխան գործընթացները և իրականացնում է երաշխավորված ծրագրերի ֆինանսավորումը. 11) իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի մշտադիտարկում և գնահատում. 12) կազմակերպում է որակավորումների պետական գրանցամատյանի և կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի աշխատանքը. 13) համապատասխան մարմինների հետ իրականացնում է աշխատաշուկայի վերլուծություն և ներկայացնում առաջարկություններ բարձրագույն ուսումնական հաստատություններում ըստ մասնագիտությունների կրթաթոշակային տեղերի բաշխման վերաբերյալ. 14) բազային ֆինանսավորման միջոցառման շրջանակում կազմակերպում է գիտության ոլորտի ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացմանը միտված, ինչպես նաև գիտական արդյունքի առևտրայնացման, տնտեսական շրջանառության մեջ ընդգրկման, նորարարական գործունեության աջակցության ու գիտական միջոցառումների կազմակերպման համար ֆինանսական աջակցության ծրագրեր, հաստատում է ծրագրերի հրավերների փաթեթները, ներառյալ գնահատման մեթոդաբանությունը և ֆինանսավորման երաշխավորված միջոցառումների ցանկը. 15) կազմակերպում է գիտատեխնոլոգիական գործունեության բազային, գիտական դրամաշնորհային և թիրախային ֆինանսավորման ձևերը, ինչպես նաև ոլորտի պետական այլ ֆինանսավորման գործընթացները. 16) մշակում և հաստատում է պետական բյուջեից գիտատեխնոլոգիական գործունեության ֆինանսավորման շրջանակում բազային, գիտական դրամաշնորհային և թիրախային ծրագրերի մշտադիտարկման և արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը և կազմակերպում դրանց իրականացումը. 17) մշակում և հաստատում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական բյուջետային ֆինանսավորման հայտերի, պայմանագրերի, համաձայնագրերի և հաշվետվությունների ձևերը. 18) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մշակում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ձևաչափերը, ըստ դրանց՝ հավաքում է համապատասխան տեղեկություններ և ստացված տվյալների հիման վրա սահմանված կարգով վարում է վարչական վիճակագրական ռեգիստրներ. 19) իր լիազորությունների շրջանակում համապատասխան պետական մարմինների հետ կազմակերպում է ռազմատեխնիկական և այլ ծրագրերի գիտական փորձաքննությունը կամ մասնակցում է դրանց, ինչպես նաև սահմանված կարգով մասնակցում է ծրագրերի իրականացման մշտադիտարկման (մոնիտորինգի) աշխատանքներին. 20) հավաքում է բուհական և գիտատեխնոլոգիական գործունեության արդյունքների վերաբերյալ տվյալներ, իրականացնում է գիտաչափական և այլ տեսակի վերլուծություններ, ձևավորում և վարում է հաշվառման համակարգը, որը հիմնվում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգի վրա. 21) իր իրավասության սահմանում իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական բյուջետային գործընթացը, այդ թվում` բյուջետային հայտի մշակման և բուհերի ու գիտական կազմակերպությունների ֆինանսավորման աշխատանքները. 22) իրականացնում է գիտական աստիճանի շնորհման կարգով նախատեսված գործառույթները. 23) իր իրավասության շրջանակում համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ. 24) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կառավարության որոշումներով սահմանված այլ գործառույթներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունները, ինչպես նաև իր կանոնադրական գործառույթներն ապահովելու նպատակով բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կարող է ստեղծել հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, մասնագիտական և խորհրդակցական մարմիններ` հաստատելով դրանց աշխատակարգը և անվանական կազմը։ ԳԼՈՒԽ 6 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել