ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումները 1.
Ամփոփում
Հոդված 15. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումները 1. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչումն է: 2. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության գնդապետի կոչումն է: 3. Փրկարարական ծառայու
Ամբողջ Տեքստ
Հոդված 15. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումները 1. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչումն է:
2. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության գնդապետի կոչումն է:
3. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության փոխգնդապետ կոչումն է:
4. Փրկարարական ծառայության միջին պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության կապիտան կոչումն է:
5. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության ավագ ենթասպա կոչումն է:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
