ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 43 — Հարկային պարտավորությունը 1.
Ամփոփում
Հոդված 43. Հարկային պարտավորությունը 1. Հարկային պարտավորություն է համարվում որևէ տեսակի հարկի և (կամ) վճարի, ինչպես նաև Օրենսգրքի և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար հաշվարկված՝ Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տույժերի, տուգանքների, ինչպես նաև վնասի հատուցման գումարներ վճարելու՝ հարկ վճարողի պարտավորությունը, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնակա
Ամբողջ Տեքստ
Հոդված 43. Հարկային պարտավորությունը 1. Հարկային պարտավորություն է համարվում որևէ տեսակի հարկի և (կամ) վճարի, ինչպես նաև Օրենսգրքի և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար հաշվարկված՝ Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տույժերի, տուգանքների, ինչպես նաև վնասի հատուցման գումարներ վճարելու՝ հարկ վճարողի պարտավորությունը, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում սահմանված չափից ավելի արտացոլված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները՝ ավել ցույց տրված գումարների չափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Օրենսգրքի 16-րդ բաժնի կիրառության իմաստով՝ հարկային պարտավորությունը ներառում է միայն հարկերի (բացառությամբ ճանապարհային հարկի, տեղական հարկերի, ինչպես նաև բնապահպանական հարկի գծով պարտավորության այն գումարների, որոնց համար, Օրենսգրքի 8-րդ բաժնի համաձայն, հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չէ), սոցիալական վճարի, բնօգտագործման վճարի (բացառությամբ բնօգտագործման վճարի գծով պարտավորության այն գումարների, որոնց համար, Օրենսգրքի 10-րդ բաժնի համաձայն, հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չէ) և հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարի, ինչպես նաև Օրենսգրքի և (կամ) սույն մասում նշված վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար հաշվարկված՝ Օրենսգրքով և (կամ) սույն մասում նշված վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տույժերի, տուգանքների, ինչպես նաև վնասի հատուցման գումարներ վճարելու՝ հարկ վճարողի պարտավորությունը: (43-րդ հոդվածը լրաց. 01.03.23 ՀՕ-101-Ն ) (01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
