Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119 — Որոշակի վայրեր այցելելու արգելքը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119 — Որոշակի վայրեր այցելելու արգելքը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 119. Որոշակի վայրեր այցելելու արգելքը 1. Եթե դատարանը համարում է, որ որոշակի վայրերում գտնվելու դեպքում բարձրանում է պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի կողմից կրկին այդպիսի արարք կատարելու հավանականությունը, կարող է որոշում կայացնել անձին որոշակի վայրեր այցելելը արգելելու մասին՝ 3 ամսից մինչև 2 տարի ժամկետով: 2. Այն վայրերի շրջանակը, որոնք անձին արգելվում է այցելել, սահմանում է դատարանը՝ հաշվի առնելով կատարված արարքի բնույթը, դր

Ամբողջ Տեքստ

Հոդված 119. Որոշակի վայրեր այցելելու արգելքը 1. Եթե դատարանը համարում է, որ որոշակի վայրերում գտնվելու դեպքում բարձրանում է պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի կողմից կրկին այդպիսի արարք կատարելու հավանականությունը, կարող է որոշում կայացնել անձին որոշակի վայրեր այցելելը արգելելու մասին՝ 3 ամսից մինչև 2 տարի ժամկետով:

2. Այն վայրերի շրջանակը, որոնք անձին արգելվում է այցելել, սահմանում է դատարանը՝ հաշվի առնելով կատարված արարքի բնույթը, դրա կատարմանը նպաստած գործոնները, պատժի սպառնալիքով արգելված արարք կատարածի անձը:

3. Եթե որոշակի վայրեր այցելելու արգելքը նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված, ապա դրա ժամկետը հաշվվում է պատժի կրումն ավարտվելու կամ անձին պատժի կրումից ազատելու պահից:

4. Եթե անձը խուսափում է որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց, ապա այն փոխարինվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` նշանակված անվտանգության միջոցի 1 ամիսը հաշվարկելով կարճաժամկետ ազատազրկման 3 օրվա դիմաց: Եթե հաշվարկի արդյունքով ստացված կարճաժամկետ ազատազրկման ժամկետը գերազանցում է 2 ամիսը, ապա նշանակվում է 2 ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկում:

5. Անձը որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց խուսափող է համարվում, եթե երկու և ավելի անգամ խախտել է դատարանի սահմանած արգելքը: (119-րդ հոդվածը լրաց.

09.06.22 ՀՕ-240-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել