ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 27 — Վարույթի լեզուն 1.
Ամփոփում
Հոդված 27. Վարույթի լեզուն 1. Վարույթի լեզուն գրական հայերենն է: Բացառությամբ դատարանի և վարույթի հանրային մասնակիցների, յուրաքանչյուր ոք իրավունք ունի վարույթի ընթացքում հանդես գալու այն լեզվով, որին տիրապետում է: 2. Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալին անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու սույն օրենսգրքով սահմանված իր բոլոր իրավունքներն այն լեզվով, որին նա տիրապետում է: 3.
Ամբողջ Տեքստ
Հոդված 27. Վարույթի լեզուն 1. Վարույթի լեզուն գրական հայերենն է: Բացառությամբ դատարանի և վարույթի հանրային մասնակիցների, յուրաքանչյուր ոք իրավունք ունի վարույթի ընթացքում հանդես գալու այն լեզվով, որին տիրապետում է:
2. Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալին անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու սույն օրենսգրքով սահմանված իր բոլոր իրավունքներն այն լեզվով, որին նա տիրապետում է:
3. Վարույթի լեզվին չտիրապետող համապատասխան անձին սույն օրենսգրքով նախատեսված՝ հանձնման ենթակա փաստաթղթերի պատճենները տրվում են նաև այն լեզվով, որին նա տիրապետում է:
4. Վարույթն իրականացնող մարմնին այլ լեզվով ներկայացված փաստաթուղթը վարույթի նյութերին կցվում է թարգմանչի վավերացրած հայերեն թարգմանության հետ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
