Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Պրոբացիայի ծառայությունում կոչումների շնորհման ժամկետները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 10AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Պրոբացիայի ծառայությունում կոչումների շնորհման ժամկետները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 10. Պրոբացիայի ծառայությունում կոչումների շնորհման ժամկետները 1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները. 1) արդարադատության լեյտենանտի կոչում ունեցողի համար` երկու տարի. 2) արդարադատության ավագ լեյտենանտի կոչում ունեցողի համար` երեք տարի. 3) արդարադատության կապիտանի կոչում ունեցողի համար` երեք տարի. 4) արդարադատության մայորի կոչում ունեցողի համար` չորս տարի. 5) արդարադ

Ամբողջ Տեքստ

Հոդված 10. Պրոբացիայի ծառայությունում կոչումների շնորհման ժամկետները 1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները. 1) արդարադատության լեյտենանտի կոչում ունեցողի համար` երկու տարի. 2) արդարադատության ավագ լեյտենանտի կոչում ունեցողի համար` երեք տարի. 3) արդարադատության կապիտանի կոչում ունեցողի համար` երեք տարի. 4) արդարադատության մայորի կոչում ունեցողի համար` չորս տարի. 5) արդարադատության փոխգնդապետի կոչում ունեցողի համար` հինգ տարի:

2. Արդարադատության գնդապետի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում:

3. Արդարադատության լեյտենանտի կոչումը սկզբնական կոչումն է և շնորհվում է Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի: Պրոբացիայի ծառայության մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է Պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխանող կոչում:

4. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան կամ որակավորման դաս ունեցող քաղաքացիներին Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իրենց զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ որակավորման դասին համապատասխան կոչում պաշտոնի նշանակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

5. Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների կամ դասային աստիճանների կամ որակավորման դասերի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը:

6. Պրոբացիայի ծառայողին կոչում կամ հերթական կոչում շնորհելը հետաձգվում է, եթե` 1) պրոբացիայի ծառայողն ունի չմարված կարգապահական տույժ. 2) պրոբացիայի ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կամ նրա նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն:

7. Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում պրոբացիայի ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերի վերացումից հետո` եռօրյա ժամկետում: (10-րդ հոդվածը փոփ.

13.11.25 ՀՕ-375-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել