Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ, 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ, 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-5822 մարտի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-58)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 մարտի 2022թ. ՍԴԱՈ - 58 | «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ, 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1493-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ 2-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի «ՔԱՂԱՔԱՑԻԱ

Ամբողջ Տեքստ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ, 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1493-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ 2-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՎԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՎՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 706-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ 6-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերի, ՀՀ վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1493-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 3-րդ կետի և ՀՀ առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 3-Ն որոշման, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» թիվ 706-Ա որոշմամբ սահմանված 6-րդ հավելվածի 6-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի փետրվարի 24-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ նաև Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «(…) Որոշել Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1493-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 3-Ն որոշման, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» թիվ 706-Ա որոշմամբ սահմանված 6-րդ հավելվածի 6-րդ կետի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 52-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի գործունեության նկատմամբ այդ դրույթների կիրառելիության մասով»:

2. Դիմողը գլխավորապես բարձրացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վրա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողությունը տարածելու հարցը: Ըստ Դիմողի խնդրի գլխավոր պատճառը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության սահմանադրական կարգավիճակի ու դերի ոչ ճիշտ ընկալումը, գործառույթների սխալ մեկնաբանությունն են: Հարցը, մասնավորապես, վերաբերում է քաղաքացիական ծառայողների պաշտոնների ենթախմբերի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների դասակարգմանը և դրանց միջև գործառույթների բաշխմանը, վարձատրության բնականոն աճին: Դիմողը նշում է, որ ծագած խնդիրներն արդեն իսկ բացասական ազդեցություն են թողել Մարդու իրավունքների պաշտպանի` Սահմանադրությամբ նախատեսված գործունեության արդյունավետության վրա: Արդյունքում, ըստ Դիմողի ոտնահարվում է վերջինիս աջակցությունն ստանալու յուրաքանչյուր անձի սահմանադրական իրավունքը, ինչպես նաև վտանգվում է Պաշտպանի որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության անկախությունը և ինքնուրույնությունը: Ներկայացնելով մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք ընդգծում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախության կարևորությունը Դիմողը նշում է, որ օրենսդրության մեջ պետք է ներառվեն հատուկ երաշխիքներ, որոնք հնարավորություն կտան Մարդու իրավունքների պաշտպանին կատարել իր աշխատակազմում նշանակումներ և վերապատրաստում առանց միջամտության: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պետական ծառայողների պաշտոնների ենթախմբերը քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերին համապատասխանեցնելու գործընթացում առաջացած խնդիրները ևս Դիմողը ներկայացնում է որպես վիճարկվող դրույթների հակասահմանադրականության հիմնավորում: Դիմողը նշում է, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վրա տարածելու գործընթացում առաջացած հաջորդ խնդիրը կապված է Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների դասակարգման և դրանց միջև գործառույթների բաշխման հետ, որի առնչությամբ Դիմողի դիրքորոշումը հանգում է նրան, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանձնահատկությունների և ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև աշխատողների պաշտոնեական առաջխաղացման ապահովման կարևորությունը հաշվի առնելով անհրաժեշտ է պահպանել կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթներն այնպես, ինչպես դրանք առկա են: Այս առումով Դիմողը նշում է, որ քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման համար ՀՀ առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի թիվ 3-Ն որոշմամբ հաստատված չափանիշների բովանդակային վերլուծությունը վկայում է, որ դրանք հիմնականում նախատեսված են պետական կառավարման համակարգի մարմինների համար և բացարձակ հաշվի չեն առնում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առանձնահատկությունները: Ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեության առանձնահատկությունները Դիմողը նշում է, որ անվանացանկի առաջարկության և պաշտոնների անձնագրերի նախագծերի հաստատման գործընթացի չհիմնավորված ձգձգումները բացասական ազդեցություն են թողել Մարդու իրավունքների պաշտպանի` Սահմանադրությամբ նախատեսված գործունեության արդյունավետության վրա և հանգեցրել վերջինիս աջակցությունը ստանալու յուրաքանչյուր մարդու բացարձակ սահմանադրական իրավունքի ոտնահարմանը: Դիմողի կողմից բարձրացված հաջորդ խնդիրը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հաստիքների առավելագույն քանակը սահմանելու (հաստատելու) իրավասությանը։ Այս առումով, Դիմողի մտահոգությունները հանգում են նրան, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված է Պաշտպանի իրավասությունը հաստատելու և փոփոխելու իր աշխատակազմի աշխատողների քանակը և հաստիքացուցակը, մինչդեռ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» թիվ 706-Ա որոշման 6-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների առավելագույն թիվը (այն կազմում է 98 հաստիքային միավոր): Ըստ Դիմողի վերոնշյալ իրավական հակասությունները ևս բացասական ազդեցություն են թողնում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության վրա: Ներկայացնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումները Մարդու իրավունքների պաշտպանի անկախության կարևորության և սահմանադրական օրենքների ու օրենքների միջև հակասության դեպքում սահմանադրական օրենքների կարգավորումների գերակայության վերաբերյալ Դիմողը գտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի անկախ հաստատություն անկախության բոլոր տարրերով, և անկախ ցանկացած այլ պետական մարմնից ու, ընդհանրապես, պետական կառավարման համակարգից:

3. Ուսումնասիրելով սույն դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով: Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին։ Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր առաքելությունը մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևելն է, ինչպես նաև խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ համարժեք քայլեր ձեռնարկելը: Որպես իր վերոնշյալ առաքելության իրականացման կարևորագույն երաշխիք Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է Սահմանադրական դատարան դիմելու իրավասությամբ, որի իրացման շրջանակներում կարող է բարձրացնել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանության հարցը Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին։ Սահմանադրական դատարանի գնահատմամբ վերոնշյալ կարգավորումն առանցքային կարևորություն է ներկայացնում ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը հետևելու գործառույթի արդյունավետ իրացման, այլև Սահմանադրական դատարան դիմելու իրավասության սահմանները հստակեցնելու առումով: Ինչպես Սահմանադրության մեջ, այնպես էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում շեշտադրված է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարանում բարձրացվող հարցերը բացառապես Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դրույթների համատեքստում դիտարկելու պահանջը, որի պահպանվածության հարցը պետք է ստուգվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված դիմումի շրջանակներում: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող հարցերն աղերս չեն ունենում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնարար իրավունքի կամ ազատության խախտման հետ, ապա նշված դիմումները չեն բավարարում Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված պահանջները, ուստի չեն բխում Մարդու իրավունքների պաշտպանի Սահմանադրական դատարան դիմելու իրավասության սահմանների վերաբերյալ հստակ ամրագրած կարգավորումներից և ենթակա են մերժման: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի համալիր ուսումնասիրման արդյունքում նկատելի է դառնում, որ դրա շրջանակներում բարձրացված հարցերը վերաբերում են գլխավորապես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեության կազմակերպման և այդ հարցում համապատասխան պետական մարմինների հետ առաջացած խնդիրներին: Մասնավորապես դիմողը բարձրացնում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վրա տարածելու խնդիրը այն կապելով Սահմանադրության 191-րդ հոդվածով ամրագրված Մարդու իրավունքների պաշտպանի անկախության, ինչպես նաև Սահմանադրության 52-րդ հոդվածով ամրագրված Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի իրացման հետ: Այս առումով, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու դրանց իրականացման կարգը սահմանված են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով, որը կոչված է ապահովելու Սահմանադրության 191-րդ հոդվածին համապատասխան Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելության պատշաճ կենսագործումը: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև աշխատակազմի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումները տարածելն ուղղակիորեն կապված չեն Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության իրացման, դրա խախտման կամ սահմանափակման հետ: Ավելին, Դիմողը չի ներկայացրել որևէ դիրքորոշում վիճարկվող կարգավորումները Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված ո՞ր իրավունքի արդյունավետ իրացման վտանգներ են ստեղծում, կամ ո՞ր իրավունքն ու ազատությունն է խախտվում կամ սահմանափակվում դրանց կիրառման արդյունքում: Այս առումով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սոսկ առանձին հոդվածների վկայակոչումը առանց դրանց վերաբերյալ համարժեք մեկնաբանությունների և վերլուծությունների, չի կարող դիտարկվել որպես հիմնավորում: Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումը չի բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջներին, որոնք նախանշում են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու իրավասության սահմանները, և որոնցից դուրս սահմանադրականության խնդիրներ բարձրացնելու իրավասությամբ Մարդու իրավունքների պաշտպանն օժտված չէ: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու չէ սույն դիմումում բարձրացված հարցերով դիմելու Սահմանադրական դատարան (իրավասու սուբյեկտ չէ): Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերի, ՀՀ վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1493-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 3-րդ կետի և ՀՀ առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 3-Ն որոշման, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» թիվ 706-Ա որոշմամբ սահմանված 6-րդ հավելվածի 6-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

22 մարտի 2022 թվականի

ՍԴԱՈ-58

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 մարտի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-58
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել