ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 62 — Որոշումների և եզրակացությունների ընդունման կարգը 1.
Ամփոփում
Հոդված 62. Որոշումների և եզրակացությունների ընդունման կարգը 1. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ դատավորների անվանական հարցման միջոցով: 2. Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է մասնակցել քվեարկությանը և քվեարկել կողմ կամ դեմ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը: 3. Նախագահողը քվեարկում է վերջում: 4. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումներն ընդուն
Ամբողջ Տեքստ
Հոդված 62. Որոշումների և եզրակացությունների ընդունման կարգը 1. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ դատավորների անվանական հարցման միջոցով:
2. Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է մասնակցել քվեարկությանը և քվեարկել կողմ կամ դեմ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը:
3. Նախագահողը քվեարկում է վերջում:
4. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի: Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումներն ընդունվում են հանուն Հայաստանի Հանրապետության:
5. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու և կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
6. Սահմանադրական դատարանի եզրակացություններն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
7. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
8. Սահմանադրական դատարանի աշխատակարգն ընդունվում, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարվում են Սահմանադրական դատարանի՝ դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված աշխատակարգային որոշմամբ: Սահմանադրական դատարանի աշխատակարգը հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով:
9. Եթե Սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվում է նիստերի դահլիճում:
10. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-4-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերով որոշում կամ եզրակացություն ընդունելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք որոշման կամ եզրակացության ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որն անհապաղ հրապարակվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով և Սահմանադրական դատարանի տեղեկագրում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
