Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/8198/05/24
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/8198/05/24

Վճռաբեկ դատարանՎԴ/8198/05/243 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 19.02.2024 թվականի թիվ 4246954 արձանագրությունն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու, այն է` Կո

Ամբողջ Տեքստ

ԿՅ 2:

2-Ր 8

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննի վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/8198/05/24

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8198/05/24

Նախագահող դատավոր` Մ. Մելքումյան

Դատավորներ՝ Ա. Հարությունյան

Ռ. Խանդանյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2026 թվականի փետրվարի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 19.02.2024 թվականի թիվ 4246954 արձանագրությունն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու, այն է` Կոմիտեից հօգուտ անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի 243.032 ՀՀ դրամ գումար, այդ թվում` 231.459 ՀՀ դրամ տուգանք, 11.573 ՀՀ դրամ կատարողական վարույթի ծախսեր, բռնագանձելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 19.02.2024 թվականի թիվ 4246954 արձանագրությունը ն կիրառել անվավերության հետնանքներ, այն է՝ Կոմիտեից հօգուտ իրեն բռնագանձել 243.032 ՀՀ դրամ գումար, այդ թվում՝ 231.459 ՀՀ դրամ տուգանք, 11.573 ՀՀ դրամ կատարողական վարույթի ծախսեր:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 13.05.2025 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 07.07.2025 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերալ անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի ներկայացուցչի միջնորդությունը Ա Դատարանի 13.05.2025 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանը (ներկայացուցիչ՝ Կարինե Օվչյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտելէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 61-րդ հոդվածի 2-րդ մասը ն 132-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Դատարանի 13.05.2025 թվականի վճիռը հայցվորի ներկայացուցիչը ստացել է 02.06.2025 թվականին, ուստի վճռի դեմ վերաքննության կարգով բողոք ներկայացնելիս վերջինս միջնորդել է բողոք ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը համարել հարգելի, ն այն հաշվարկել դատական ակտն իր կողմից ստանալու պահից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, որից բխում է, որ դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու դատարանի պարտականությունը պատշաճ կատարված կհամարվի, երբ դատական ակտն ուղարկվի ներկայացուցչին, ում ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն վերապահելու մասին հատուկ նշում է առկա լիազորագրում: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերոգրյալ իրավակարգավորումը, հիմք է ընդունել հայցվորի կողմից վճիռը ստանալու ամսաթիվը ն մերժել է դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ն այն վերականգնելու վերաբերյալ հայցվոր կողմի միջնորդությունը՝ սահմանափակելով վերջինիս՝ դատարանի մատչելիության իրավունքը:

3

Վերաքննի, դատարանը հաշվի չի առել, որ սուն դեպքում հայցվորի ներկայացուցիչը լիազորված է եղել ստանալու դատավարական ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը, ուստի վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը ենթակա է եղել հաշվարկման վճիռը վերջինիս կողմից ստանալու պահից, իսկ այդ ժամկետի խախտումը տեղի է ունեցել ոչ թե ներկայացուցչի անգործության, այլ որոշակի օբյեկտիվ հանգամանքի՝ դատական ակտը ուշ ստանալու հետնանքով, ուստի միջնորդությունն ամբողջովին եղել է հիմնավոր ու բավարարման ենթակա:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը ն խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, սահմանափակել է դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու հայցվորի իրավունքը՝ այդպիսով խախտելով նան անձի դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.07.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պատշաճ ծանուցման առանձնահատկությունների համատեքստում անդրադառնալ բաց թողեված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերակաեգնելու հարցը լուծելու իրավական խնդրին, այն դեպքում, երբ դատավարության մասնակցի կողմից ներկայացուցչին տրված լիազորագրում առկա է հատուկ նշում ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորությունը ներկայացուցչին վերապահելու մասին:

ՀՀ. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

4

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի նե հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ Եվրոպական դատարան) տեսանկյունից` դատարան դիմելու իրավունքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների անբաժան մասն է (տես, 2սեցօ մ. Շոօօեռ (ՄՊ), թիվ 40160/12 գանգատով Եվրոպական դատարանի 05.04.2018 թվականի վճիռը, կետ 76):

Չնայած 6-րդ հոդվածի 1-ին կետը Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, երբ ստեղծվում են նման դատարաններ, դրանց վարույթը պետք է ապահովի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների առկայությունը, մասնավորապես այն առումով, որ պետք է երաշխավորվի 0դատավարութան մասնակիցներին «իրենց. քաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին» առնչվող որոշումների համար դատարան դիմելու արդյունավետ իրավունքը (տե՛ս, ՇհՕէօԼԱօր մ. Բոռոօօ, թիվ 34658/07 գանգատով Եվրոպական դատարանի 31.03.2011 թվականի վճիռը, կետ 35):

Եվրոպայի խորհրդի Նախարարնեի կոմիտեի 07.02.1995 թվականի

«Քաղաքացիական ն տնտեսական գործերով բողոքարկման համակարգերի ն ընթացակարգերի գործադրման ն գործունեության կատարելագործման մասին» թիվ (955 հանձնարարականի 1-ին հոդվածի (2) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարրերից մեկն է համարվում բողոքարկման իրավունքը: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տես, Սուսաննա Հախվերդյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/10346/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.07.2021 թվականի որոշումը, եան «Ֆասթ Սփլայ» ՆՍՊԸե ընդդեմ ՀՀ կառավարությանե առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴՅ/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանը, անդրադառնալով բողոքարկման իրավունքի ն դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ «(...) բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հեարավորություն ծանոթանալու դատարանի որոշմանը, որը շոշափում է ներա իրավունքները կամ օրինական շահերը, կամ երա համար առաջացնում է որոշակի

5

հետնանքներ: (..) Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի ն դատավարության մասնակիցների միջն փոխազդեցություն ստեղծելու համար ն ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնեելուն, ինչպես նան նրանեց' այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձեման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումնե անձին պետք է հանձեված լինի այնպիսի եղանակով, որը հեարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այե հանձնելու ստույգ օրը» (տե՛ս, ի/ցոօմ. զոժ Խճտիօյ. մ. Թատջոռ թիվ 797/14, 67755/14 գանգատներով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Հայց ներկայացնելու կամ բողոք բերելու իրավունքը պետք է առկա լինի հենց այն պահից, երբ կողմեր` կարող են տեղեկացված լինե րլ|39տիրենց նկատմամբ պարտականություններ սահմանող կամ իրենց օրինական իրավունքները կամ շահերը պոտենցիալ խախտող որոշման մասին: Հակառակ դեպքում դատարանները կարող են էապես նվազեցնել բողոք բերելու ժամկետները կամ նունիսկ անհնարին դարձնել բողոքարկումը՝ ձգձգելով իրենց որոշումների կայացումը: Դատական մարմնի ն կողմերի միջն, որպես հաղորդակցության միջոց` համապատասխան ծառայությունը դատարանի որոշումը ն դրա հիմքերը հասանելի է դարձնում կողմերին՝ դրանով նրանց համար հնարավորություն ստեղծելով ցանկության դեպքում բողոքարկելու այն (տե՛ս, ԽՈռՋ0Լ էտոօլռոօ ռոմ Օէհօտ մ. Տքռո թիվ 55782/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 377):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսնորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տես, 2ռօմու ւ. ՏԱԹօշուց թիվ 53723/13 գանգատով Եվրոպական դատարանի 2108.2015 թվականի վճիռը, կետ 71):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքից ածանցվում է անձի արդար դատաքննության իրավունքը, որը թեն առանձին հիմնարար իրավունք է, սակայն նախատեսում է այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու համար (տե՛ս, Սուսաննա Սարգսյանն ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴՇ/0174/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2024 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանը, անդրադառնալով դատարան դիմելու համար ներպետական օրենքներով սահմանված ժամկետային սահմանափակումներին, բազմիցս արձանագրել է, որ օրենքով սահմանված ժամկետում դատարան դիմելու պահանջն ինքնին անհամատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ: Նման պահանջը, ըստ Եվրոպական դատարանի, հետապնդում է արդարադատությունը պատշաճ իրականացնելու ն, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքը պահպանելու իրավաչափ նպատակ:

Եվրոպական դատարանը, մասնավորապես, դատարան դիմելու ժամկետային սահմանափակումների առնչությամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն

6

որի՝ դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետները, որոնք դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներ են, ծառայում են մի քանի նպատակի այն է ապահովե իրավական որոշակիությունը, հավանական պատասխանողներին պաշտպանել ժամկետանց հայցերից ն թույլ չտալ որնէ անարդար լուծում, ինչը կարող է տեղի ունենալ, եթե դատարաններն ստիպված լինեն գնահատել հեռավոր անցյալում տեղի ունեցած փաստերն այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են ժամանակի հոսքի պատճառով դառնալ ոչ արժանահավատ (տե'ս, Տածելոջձ ռոմ Օհօտջ չ։. Սուօժ հԽոջմօտ թիվ 22083/93 գանգատով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51): Եվրոպական դատարանը միննույն ժամանակ արձանագրել է, որ դատարանի մատչելիության իրավունքը վտանգվում է, եթե դատավարական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ն արդարադատության պատշաճ իրականացման նպատակին ն խոչընդոտում են անձի վեճի ըստ էության քննությանն իրավասու դատարանի կողմից (ե՛ս, 2սԵօ6 մ. ՇՒօգեօ թիվ 40160/12 գանգատով Եվրոպական դատարանի 05.04.2018 թվականի վճիռը, կետ 98):

Միաժամանակ, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու իրավունքից օգտվելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ ձնով տեղեկացել են իրենց համար պարտականություն առաջացնող կամ իրավունքները կամ օրինական շահերը խախտող դատական ակտի մասին: Հակառակ դեպքում, դատարանները կարող են զգալիորեն կրճատել բողոքարկման ժամկետը կամ նույնիսկ անհնարին դարձնել ցանկացած բողոք ներկայացնելը՝ ուշացնելով իրենց որոշումների հանձնումը կողմերին: Որպես դատարանի ն դատավարության կողմի միջն կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին ն դրա հիմքերին դրանով անձին ընձեռելով անհրաժեշտության դեպքում բողոք ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, ԽՈՒզՋ0Լ էտոօլռոօ Օոմ Օէիօոտ ,. Տքոո թիվ 38366/97 գանգատով Եվրոպական դատարանի 25.04.2000 թվականի վճիռը, կետ 37):

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 15.12.2004 թվականի «Վարչական ակտեի նկատմամբ դատական վերահսկողության մասին» Ք6օ(2004)20 հանձնարարականի 2.- կետի համաձայն` ֆիզիկական ն իրավաբանական անձանց պետք է տրամադրվի ողջամիտ ժամկետ վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու համար: Պետություններից պահանջում է սահմանել ողջամիտ ժամկետներ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար՝ դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակի համար: Հանձնարարականը չի սահմանում որնէ կոնկրետ ժամկետ վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու համար՝ նման ժամկետի սահմանումը թողնելով պետությունների հայեցողությանը:

Նշված հանձնարարականի 4. կետի համաձայն` վարչական ակտի վիճարկման արդյունքում կայացված դատական ակտը, առնվազն կարնոր գործերով, պետք է բողոքարկման ենթակա լինի ավելի բարձր ատյանում: Յուրաքանչյուր իրավական համակարգում դատական ակտերի բողոքարկման իրավունքը պետք է երաշխավորվի ողջամիտ ժամկետում:

7

Դատարանի մատչելիության իրավունքի արդունավետ իրացումը գործնականում ապահովելու համար, մասնավորապես, հարկ է առաջնորդվել հետնյալ չափանիշներով.

- դատարանի մատճելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման արդարացում,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,

- դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմանները, այդ թվում՝ բողոքարկման ժամկետները, չպետք է գերակայեն կամ խոչընդոտեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 12.07.2019 թվականի թիվ ՍԴՌ-1293 որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումների ն Եվրոպական դատարանի հաստատած նախադեպային իրավունքի համաձայն` դատական ակտը բողոքարկելու իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները չպետք է խախտեն կամ զրկեն անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատճելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի քննությանը: Ըստ այդմ՝ սահմանափակումները կարող են սահմանվել միայն խիստ անհրաժեշտության ն «իրավաչափ նպատակ» հետապնդելու պայմաններում: Այսինքն, ամեն դեպքում պետությունը պետք է փորձի կատարել ամեն ինչ, որ իր նպատակին հասնի առանց անձի արդար դատաքննության իրավունքը սահմանափակելու: Դատարան դիմելու ն արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ներպետական իրավական կարգավորումները պետք է այնպիսին լինեն, որ անձն իր իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում կարողանա դիմել դատարան` ներկայացնելով վերջինիս վերականգնման կամ այլ պահանջներ, ն նշված իրավունքն անհիմն չսահմանափակվի:

Դատական ակտը բողոքարկելու համար նախատեսված ժամկետներ սահմանող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը, ինչպես նան իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանությունը: Դատարան դիմելու իրավունքը ենթադրում է դատական որոշումների մասին դատավարության մասնակցի համարժեք ծանուցում ստանալու իրավունք: Դատական ակտը բողոքարկելու իրավունքը ծագում է հենց այն պահից, երբ կողմերը կարող են տեղեկացված լինել իրենց նկատմամբ պարտականություններ սահմանող կամ իրենց օրինական իրավունքները կամ շահերը խախտող որոշման մասին, ն դատարանի որոշման մասին դատավարության մասնակցի իմացության վերաբերյալ իրավակարգավորումները պետք է հնարավորություն տան ստուգելու որոշման հանձնումը դատավարության մասնակցին, ինչպես նան այդ հանձնման ամսաթիվը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ դատական ակտի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման կարնոր պայման է

8

բողոքարկման ենթակա դատական ակտի դատավարության մասնակիցներին հասանելիության ապահովումը: Դատավարության մասնակիցներին դատական ակտերի հասանելիության ապահովման գործուն երաշխիք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով դատարանների` դատական ակտերը դատավարության մասնակիցներին համապատասխան ժամկետում ուղարկելու պարտականության սահմանումը ն այդ պարտականության պատշաճ կատարումը (տես, Սուսաննա Սարգսյանն ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, ՀՀ կադաստրի կոմիրեի թիվ ՎԴՇ/0174/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2024 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, վերը նշված դիրքորոշումներին ն չափանիշներին համապատասխան, սահմանել է ՀՀ վարչական դատարանի ու ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերը բողոքարկելու ողջամիտ ժամկետներ ապահովելով իրավական որոշակիության ն կանխատեսելիության սկզբունքի իրացումը:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչն այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, (...):

Վերը նշված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ ՀՀ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչն այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Այսինքն՝ ՀՀ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում հրապարակման պահը, որից հաշվված մեկ ամիս ժամկետում կարող է ներկայացվել վերաքննիչ բողոքը:

Ապահովելով ողջամիտ հարաբերակցություն ։: դատական ակտի բողոքարկման դատավարական ժամկետի սահմանման ն դրանով հետապնդվող իրավական որոշակիությունն ու կանխատեսելիությունն ապահովելու իրավաչափ նպատակի միջն՝ օրենսդիր, սահմանել է նան այդ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն՝ երաշխավորելով դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, Ա դատարանն այն բավարարել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրը հստակ նախատեսել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում գործն ըստ էության լուծող դատական ակտը կարող է բողոքարկվել

9

վերաքննության կարգով: Ըստ այդմ, գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչն այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել է այդ կանոնը չպահպանելու իրավական հետնանքները, որոնք նախատեսված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու ն բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, ն բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները, գտել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի՝ իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու ն դրա մատչելիության ապահովման երաշխիքներով (տե՛ս, Բաղիշ Պետրոսյանն ընդդեմ Վարդենիսի քաղաքապետարանի ն մյուսների թիվ ՎԴ2/0098/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.08.2018 թվականի որոշումը):

Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի վերականգնման ընթացակարգն ու հիմքերն ամրագրված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (..) դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Նույն հոդված 4-րդ մասի համաձայն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատարանում այն ստացվելու օրվանից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում` առանց դատավարության մասնակիցների ծանուցման, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու իրավական հետնանքը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելն է:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեն ՀՀ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում բողոքարկվող դատական ակտի հրապարակման պահը, այդուհանդերձ այդ ժամկետը բաց թողնված լինելու ն այն վերականգնելու վերաբերյալ միջնորդության հարցի

10

քննարկման համար կարնորվում է ինչպես այն հանգամանքը, թե արդյոք ստորադաս դատարանի կողմից պատշաճ կերպով է կատարվել դատավարության մասնակցին բողոքարկվող դատական ակտն ուղարկելու պարտականությունը, այնպես էլ այն, թե երբ է բողոքարկվող դատական ակտը հասու եղել բողոք բերող դատավարության մասնակցին:

ՀՀ վարչական դատարանի այս պարտականությանն է անդրադարձել ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/11415/05/19 վարչական գործով 22.09.2023 թվականի որոշմամբ՝ ընդգծելով այդ պարտականության պատշաճ կատարման կարնորությունը՝ որպես դատավարության մասնակիցների համար դատական ակտերի հասանելիության ն ըստ այդմ նան՝ դատական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման գործուն երաշխիք: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(.) դատարանների կողմից դատական ակտերե օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու պարտականության պատշաճ կատարումը երաշխավորելու նպատակի համար կարնորվում է եան այն սուբյեկտի ճիշտ ընտրությունը, ում եկատմամբ դատարանը կրում է իր այդ պարտականությունը:

(-.) դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու դատարանի պարտականություն ունի կոնկրեր հասցեատեր այն է' դատավարության մասնակիցները" հայցվորը, պատասխանողը ն երրորդ անձինք (Օրենսգրքի 14-րդ հոդվածի Լին մաս): Օրենսգիրքը դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին չի դիտարկում ոչ որպես դատական ակտերն ուղարկելու պարտականության լրացուցիչ, ոչ որպես այլընտրանքային հասցեատեր՝ հաշվի առնելով, որ եշված նորմերում օրենսդիրը չի օգտագործել «ն դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին», «կամ դատավարության ներկայացուցիչներին» ձնակերպումները:

(-.) օրենսդիրը դատական ակտը գործին մասնակցող անձի փոխարեն այլ անձի, այդ թվում' վերջինիս ներկայացուցչին ուղարկելու հանգամանքը չի նախատեսել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության այլըետրանք, հետնաբար դատական ակտը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը դատարանի հայեցողությունն է, սակայն այն չի կարող դիտարկվել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության պատշաճ կատարում, եթե գործին մասեակցող անձը եման միջնորդությամբ չի դիմել դատարան:

(-) դատական ակտերե օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու դատարանների պարտականությունը պատշաճ կատարված կարող է համարվել, եթե դատական ակտերե օրենքով սահմանված ժամկետում ուղարկվում են ճիշտ հասցեատիրոջը, այն է' դատավարության մասնակցին:

(-.) դատավարության մասնակցի միանշանակ արտահայտած կամահայտնության դեպքում դատական ակտերը կարող են ուղարկվել դատավարության մասնակցի ներկայացուցչին: (.) դատարանեերն իրավասու են դատական ակտերն ուղարկել դատավարության մասեակցի ներկայացուցչին միայն այե դեպքում, երբ իրացնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի Լին մասի 4րդ կետով նախատեսված` միջնորդություն ներկայացնելու իր իրավունքը, դատավարության մասնակիցը միջեորդում է դատարանին դատավարական փաստաթղթերը, այդ թվում'

11

դատական ակտերե ուղարկել իր ներկայացուցչին: Նման միջնորդության առկայության դեպքում միայն դատական ակտերը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելը կդիտարկվի որպես դատարանի՝ դատական ակտերը դատավարության մասնակցին ուղարկելու պարտականության պատշաճ կատարում:

(-) դատարանեերի կողմից դատական ակտերը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելը չի կարող համարվել դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում դատավարության մասնակցին ուղարկելու պարտականության պատշաճ կատարում, բացառությամբ այն դեպքի, երբ դատավարության մասնակիցը դատարանին ուղղված համապատասխան միջնորդությամբ խնդրել է դատական ակտերն ուղարկել իր ներկայացուցչին (տես, Էդուարդ Սուքիասյանն ընդդեմ Առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11415/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.09.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 30.05.2024 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» ՀՕ-220-Ն ՀՀ օրենքի 4րդ հոդվածով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Դատական ծանուցումները» վերտառությամբ 61-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, այն է՝ «(.) 2. Դատավարության մասնակցի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու, դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն ներկայացուցչին վերապահելու մասին լիազորագրում հատուկ նշում առկա լինելու դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը»:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ 30.05.2024 թվականին ուժի մեջ մտած կարգավորումների պայմաններում դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու դատարանի պարտականությունը պատշաճ կատարված կհամարվի նան այն դեպքում, երբ դատական ակտն ուղարկվել է ներկայացուցչին, ում ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն վերապահելու մասին հատուկ նշում է առկա լիազորագրում (տե'ս, Գոհար Հակոբյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8742/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2106.2024 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

ՀՀ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելու հարցը լուծելիս ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը նախնառաջ պետք է պարզի, թե արդյոք ՀՀ վարչական դատարանի կողմից պատշաճ կերպով է կատարվել բողոքարկվող դատական ակտը դատավարության մասնակիցներին ուղարկելու պարտականությունը: Մասնավորապես, արդյոք ճիշտ է ընտրվել այն սուբյեկտը, ում պետք է ուղարկվեր դատական ակտը:

ՀՀ սահմանադրական դատարանը 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է, որ նախ՝ պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով ն

12

ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նան այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (6 յսո») պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության ն արդար 60դատաքննության սահմանադրական իրավունքները:

Հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը՝ ծանուցումներն ու դատավարական այլ փաստաթղթերը՝ այդ թվում դատական ակտերը, ՀՀ վարչական դատարանը պարտավոր է ուղարկել միայն ներկայացուցչին, եթե դատավարության մասնակիցը դիմում է ներկայացրել իր ներկայացուցչին ծանուցելու, դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ կամ իր ներկայացուցչին տրված լիազորագրում հատուկ նշել է ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն ներկայացուցչին վերապահելու մասին, հետնաբար այդ փաստաթղթերը միաժամանակ դատավարության մասնակցին ուղարկելու օրենսդրական ,անհրաժեշտությունը բացակայում է:

Վերոգրյալ իրավակարգավորմամբ օրենսդիրը փաստացի բացառել է միննույն նպատակի համար կրկնակի ծախս կատարելու հնարավորությունը Ա, համապատասխան նախապայմանների առկայության պարագայում սահմանել է ծանուցումներն ու դատավարական այ 6փհաստաթղթերը՝ այդ թվում դատական ակտերը միայն դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելու կանոն: Ըստ այդմ՝ ապահովելով իրավական որոշակիության հիմնարար սկզբունքի իրացումը` օրենսդիրը բացառել է նան դատավարական ժամկետների հաշվարկի ն բողոքարկման իրավունքի իրականացման մասով անորոշություն, քանի որ ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ վերադաս դատական ատյանների համար որոշակի կլինի դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության հարցի քննարկման համար հիմք ընդունվող ելակետը՝ դատական ակտը ստանալու օրը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը դիմում է ներկայացրել իր ներկայացուցչին ծանուցելու դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ կամ իր ներկայացուցչին տրված լիազորագրում հատուկ նշել է ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն ներկայացուցչին վերապահելու մասին, ապա այդ փաստաթղթերը պետք է ուղարկվեն միայն դատավարության մասնակցի ներկայացուցչին Աե դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության հարցի քննարկման համար հիմք պետք է ընդունվի վերջինիս կողմից դատական ակտը ստանալու օրը: Ընդ . որում՝ դատավարության մասնակցի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու, դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու կամ ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն ներկայացուցչին վերապահելու մասին լիազորագրում հատուկ նշում առկա լինելու պարագայում ծանուցումներն ու դատավարական այ փաստաթղթերը այդ թվում

13

դատական ակտերը նան դատավարության մասնակցին ուղարկված լինելու Ա վերջինիս կողմից ստացված լինելու հանգամանքն ինքնին վերոգրյալ հիմնավորումների հաշվառմամբ չի կարող հիմք հանդիսանալ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության հարցի քննարկման համար: Միաժամանակ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե դատական ակտը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելու հիմքերի առկայության պայմաններում բողոքարկման ենթակա դատական ակտն ուղարկվել է միայն դատավարության մասնակցին, ապա համարվում է, որ դատարանը պատշաճ չի կատարել դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու իր :պարտականություը, որպիսի .,. պայմաններում դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության հարցի քննարկման համար չի կարող հիմք ընդունվել դատավարության մասնակցի կողմից բողոքարկվող դատական ակտն ստանալու օրը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն- վարչության 19.02.2024 թվականի թիվ 4246954 արձանագրությունը ն որպես անվավերության հետնանքներ՝ Կոմիտեից հօգուտ իրեն բռնագանձել 243.032 ՀՀ դրամ գումար, այդ թվում՝ 231.459 ՀՀ դրամ՝ որպես տուգանք, 11.573 ՀՀ դրամ՝ որպես կատարողական վարույթի ծախսեր:

Դատարանը 13.05.2025 թվականի վճռով հայցը մերժել է:

Դատարանի վճռի դեմ անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանն իր ներկայացուցիչ Կարինե Օվչյանի միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միննույն ժամանակ վերջինս ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Վերաքննիչ դատարանը 07.07.2025 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցիչ Կարինե Օվչյանի միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(.) Դատարանի 13.05.2025 թվականի վճիռը հրապարակվել է 14.05.2025 թվականին, որ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հաշվառմամբ կարող էր բողոքարկվել մինչն 16.06.2025 թվականը ներառյալ (15.06.2025 թվականը' ոչ աշխատանքային օր), այսինքե' անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի կողմից բաց է թողեվել վերաքենիչ բողոք ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետը:

(:-)

Դատարանի 13.05.2025 թվականի վճիռը հայցվոր Հերմինե Սարգսյանն ստացել է 16.05.2025 թվականին, ինչը հավաստվում է գործում առկա հետադարձ ծանուցման անդորրագրով (գւթ. 55), որպիսի պայմաններում բողոքարկվող դատական ակտին իրազեկվելուց հետո մեկամսյա ժամկետի վերջին օրը 17.06.2025 թվականն է, մինչդեռ

14

բողոքը Վերաքննիչ դատարան առաքելու համար հայցվորի ներկայացուցիչ Կարինե Օվչյանը փոստային ծառայությանն է եերկայացրել 25.06.2025 թվականին (հիմք' ԼՕ1284581664Խ1 ծրար), այսինքե՝ բացակայում են իրավունքի ուժով դատավարական ժամկետը վերակաեգեելու հիմքերը:

Ինչ վերաբերում է միջնորդությամբ ներկայացված փաստարկներին առ այն, որ հայցվորի ներկայացուցիչը բողոքարկված դատական ակտն ստացել է 02.06.2025 թվականին, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դատավարության մասեակից հանդիսացող հայցվորի կողմից դատական ակտին փաստացի 16.05.2025 թվականին իրազեկված լինելու պայմաններում միջնորդությամբ ներկայացված փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ միջնորդությունը բավարարելու համար»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանի կողմից 27.06.2024 թվականին երեք տարի ժամկետով լիազորագիր է տրվել Կարինե Օվչյանին, վերջինիս, ի թիվս այլնի, վերապահելով նան դատական ծանուցումներն ու դատական փաստաթղթերը, բոլոր տեսակի դատական ակտերը ստանալու լիազորություն (գ.թ. 24):

Դատարանի 13.05.2025 թվականի վճիռն ուղարկվել է ն հայցվոր անհատ ձեռնարկատեր Հերմինե Սարգսյանին, ն' վերջինիս ներկայացուցիչ Կարինե Օվչյանին, ովքեր վճռի օրինակները ստացել են համապատասխանաբար 16.05.2025 թվականին ն 02.06.2025 թվականին (գ.թ. 54-57):

Այնուհետն Դատարանի 13.05.2025 թվականի վճռի դեմ հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը փոստային ծառայությանն է հանձնվել 25.06.2025 թվականին: Միաժամանակ, ներկայացված դատավարական ժամկետը բաց թողնելու

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/8198/05/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել