Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 14 — Կրթության գործընթացի կազմակերպումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 14AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 14 — Կրթության գործընթացի կազմակերպումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 14. Կրթության գործընթացի կազմակերպումը 1. Կրթության գործընթացը կազմակերպվում է սույն օրենքին համապատասխան և կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, մոդուլային ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և դասացուցակներով: 2. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության գործընթացը կարգավորվում է օրինակելի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով: Դրանք մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 14. Կրթության գործընթացի կազմակերպումը 1. Կրթության գործընթացը կազմակերպվում է սույն օրենքին համապատասխան և կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, մոդուլային ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և դասացուցակներով:

2. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության գործընթացը կարգավորվում է օրինակելի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով: Դրանք մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կազմում և հաստատում է տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիր, որի հիման վրա մասնագիտական ուսումնական հաստատությունները մշակում ու հաստատում են համապատասխան մակարդակի որակավորումն ապահովող կրթական ծրագիրը, դրա ուսումնամեթոդական փաթեթը:

4. Բարձրագույն կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը մշակում և հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատությունը: 4 1 . (մասն ուժը կորցրել է 20.01.21 ՀՕ-31-Ն) 5. Ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա սկիզբը և տևողությունը սահմանվում է պետական կրթական չափորոշիչով, տվյալ մակարդակի կրթական ծրագրի նկարագրով՝ հաշվի առնելով նաև կրթության կազմակերպման ձևը:

6. Հիմնական, միջնակարգ կրթության և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն ավարտվում է շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների պարտադիր պետական ամփոփիչ ատեստավորմամբ, որի անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Բարձրագույն կրթության յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման ձևերը և պարբերականությունը կազմում և հաստատում է բուհը: 6.1. Մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակի որակավորման կրթական ծրագրերի պետական ամփոփիչ ստուգման ձևերը և պարբերականությունը կազմում և հաստատում է մասնագիտական ուսումնական հաստատությունը։ 7. (մասն ուժը կորցրել է 22.05.24 ՀՕ-251-Ն ) 8. (մասն ուժը կորցրել է 22.05.24 ՀՕ-251-Ն ) (14-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, խմբ., փոփ., լրաց.

01.12.03 ՀՕ-58-Ն, փոփ.

14.12.04 ՀՕ-63-Ն, 10.07.09 ՀՕ-161-Ն, 20.01.21 ՀՕ-31-Ն, լրաց., փոփ., խմբ.

22.05.24 ՀՕ-251-Ն, լրաց., փոփ.

11.09.25 ՀՕ-286-Ն) (22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի նախատեսված դրույթները կիրառության մեջ են մտնում, և դրանց հետ կապված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը` համաձայն 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի) ( 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել