Ղուկոյան — ՇԴ1/0027/01/16
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2017 թվականի փետրվարի 10-ի դատավճռով Վաղարշակ Սմբատի Ղուկոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Վաղարշակ 2 Ղուկոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Վ.Ղուկոյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառ
Ամբողջ Տեքստ
ՇԴ1/0027/01/16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝
մասնակցությամբ՝ դատավորներ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝
2019 թվականի նոյեմբերի 7-ին
Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Վաղարշակ Սմբատի Ղուկոյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1.
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝
(այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2017 թվականի փետրվարի 10-ի դատավճռով Վաղարշակ Սմբատի Ղուկոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Վաղարշակ
2
Ղուկոյանի
նկատմամբ
նշանակված
պատիժը
պայմանականորեն
չի
կիրառվել,
սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Վ.Ղուկոյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության վրա:
2. Մեղադրող Բ.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2017 թվականի մայիսի 5-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 10-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
3. Դատապարտյալ Վ.Ղուկոյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունիսի 5-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
4. Վաղարշակ Ղուկոյանը դատապարտվել է այն բանի համար, որ ((…) նա
խախտելով (Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասինե ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2րդ կետի պահանջը, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, 2016 թվականի օգոստոսի 25-ին ժամը 11:00-ի սահմաններում (Հաշիշի յուղե տեսակի թմրամիջոց ապօրինի կերպով պատրաստելու և անձամբ ծխելու եղանակով գործածելու նպատակով, Գյումրի
քաղաքի
ավտոկայանի
տարածքում
վայրի
աճած
կանեփ
տեսակի
խոտաբույսերից պոկել է տերևներ և գլխիկներ, որոնք նույն օրը տանելով Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի իր 228 տուն և իրականացնելով իր հանցւսվոր մտադրությունը, հիշյալ բույսի տերևները լուծիչի հետ խառնելու եղանակով պատրաստել է (Հաշիշի յուղե տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու եղանակով գործածել է, իսկ մնացած՝ զգալի չափերով ընդհանուր՝ 0.33 գրամ վերջնական քաշով (Հաշիշի յուղե թմրամիջոցը երկու փաթեթով ապօրինի պահել է իր սպորտային վերնաշապիկի ձախ
3
գրպանում և սպորտային տաբատի աջ գրպանում, որը հայտնաբերվել է և վերցվել է անձնական խուզարկությամբ՝ վերը թվարկված հագուստների գրպաններից (…)ե1:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.
5. Վաղարշակ Ղուկոյանը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի 4-րդ հոդվածին և այդ չափերը սահմանող ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածին, խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և իրեն ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
6. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վաղարշակ Ղուկոյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 5-ի որոշումը վերանայելու համար: 7.
ՀՀ
Սահմանադրության
72-րդ
հոդվածի
համաձայն`
((…)
Արարքի
պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժե: ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Արարքի
հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝
1
Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 38:
4
այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածությունե:
8. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ (չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքովե (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական
օրենքի
գործողության
ընդհանուր
կանոնն
ունի
նաև
բացառություն:
Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում,
երբ
նոր
օրենքը
կա'մ
վերացնում
է
արարքի
հանցավորությունը
(ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ՝ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2: 9.
ՀՀ
սահմանադրական
դատարանը
(այսուհետ`
նաև
Սահմանադրական
դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. ((...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ
հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով
դատական
ակտի
վերանայման
վերաբերյալ
իրավակարգավորումների
Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։
2
5
շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)ե3: Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. ((...) ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական
Սահմանադրության
բովանդակությամբ,
72-րդ
հոդվածի
համաձայն
անմիջական
որի`
ելնելով
գործողությունից`
ՀՀ
արարքի
պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)ե4:
10. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի
մեջ
մտած
դատական
ակտերը
ենթակա
են
վերանայման
ՀՀ
քրեական
դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
11. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Առանց
իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում
է
կալանքով`
առավելագույնը
երկու
ամիս
ժամկետով,
կամ
ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետովե։
3
Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
6
Մինչև (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (2018 թվականի հունիսի 27-ը) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում (հաշիշի յուղե տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ:
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով (հաշիշի յուղե տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ:
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վաղարշակ Ղուկոյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ զգալի չափերով ընդհանուր՝ 0.33 գրամ վերջնական քաշով (հաշիշի յուղե տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու համար5:
13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման
7-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված
իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Վ.Ղուկոյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։
Մասնավորապես, (հաշիշի յուղե տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն
սահմանների
օրենսդրական
փոփոխությունների
համեմատական
ուսումնասիրությունից երևում է, որ դրա արդյունքում զգալի չափի՝ 0.33 գրամ չորացված (հաշիշի յուղե տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Վ.Ղուկոյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ
5
Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
7
հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Նման
պայմաններում,
թմրամիջոցների
չափերի
վերաբերյալ
օրենսդրական
փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Վ.Ղուկոյանի կողմից կատարված արարքի վրա, քանի որ դրանք բարելավում են վերջինիս վիճակը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վ.Ղուկոյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 5-ի որոշումը վերանայելու համար։
14. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է դատապարտյալ Վ.Ղուկոյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 10-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 5-ի որոշումը բեկանել և Վ.Ղուկոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ելնելով
վերոգրյալից
և
Սահմանադրության
162-րդ,
Հանրապետության
դատական
ղեկավարվելով
163-րդ,
171-րդ
օրենսգիրքե
Հայաստանի
Հանրապետության
հոդվածներով,
Հայաստանի
(Հայաստանի
Հանրապետության
սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Վաղարշակ Սմբատի Ղուկոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի մայիսի 5-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
8
2. Վաղարշակ Սմբատի Ղուկոյանի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 10-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի մայիսի 5-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
3. Վաղարշակ Սմբատի Ղուկոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
4 Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 նոյեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՇԴ1/0027/01/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
