ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 406 — Բացառիկ բողոքարկման կարգը 1.
Ամփոփում
Հոդված 406. Բացառիկ բողոքարկման կարգը 1. Բացառիկ վերանայման բողոքը ներկայացվում է Վճռաբեկ դատարան, իսկ եթե բողոքարկվող դատական ակտը կայացրել է առաջին ատյանի դատարանը՝ վերաքննիչ դատարան: 2. Բացառիկ վերանայման բողոքի և կից նյութերի պատճենները պատշաճորեն ուղարկվում են այն անձանց, որոնք եղել են տվյալ վարույթի մասնավոր մասնակիցներ: Եթե բողոքը բերել է սույն օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված անձը կամ նրա լիազորած անձը, ապա բողոքի
Ամբողջ Տեքստ
Հոդված 406. Բացառիկ բողոքարկման կարգը 1. Բացառիկ վերանայման բողոքը ներկայացվում է Վճռաբեկ դատարան, իսկ եթե բողոքարկվող դատական ակտը կայացրել է առաջին ատյանի դատարանը՝ վերաքննիչ դատարան:
2. Բացառիկ վերանայման բողոքի և կից նյութերի պատճենները պատշաճորեն ուղարկվում են այն անձանց, որոնք եղել են տվյալ վարույթի մասնավոր մասնակիցներ: Եթե բողոքը բերել է սույն օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված անձը կամ նրա լիազորած անձը, ապա բողոքի և կից նյութերի պատճեններն ուղարկվում են նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:
3. Բացառիկ վերանայման բողոքին կցվում են բողոքի և կից նյութերի պատճենները սույն հոդվածով նախատեսված հասցեատերերին ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
