Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 129 — Դաստիարակչական հսկողությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 129AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 129 — Դաստիարակչական հսկողությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 129. Դաստիարակչական հսկողությունը 1. Վարույթն իրականացնող մարմնի հրավերով անչափահաս մեղադրյալի ներկայանալը և նրա այլ պարտականություններ կատարելն ապահովելու նպատակով նրա նկատմամբ հսկողությունը կարող է հանձնարարվել անչափահաս մեղադրյալի ծնողին, որդեգրողին, հոգաբարձուին կամ փակ մանկական հիմնարկի վարչակազմին, որտեղ նա գտնվում է: 2. Ծնողը, որդեգրողը, հոգաբարձուն իրավունք ունեն հրաժարվելու անչափահաս մեղադրյալի նկատմամբ դաստիարակչական հսկողություն

Ամբողջ Տեքստ

Հոդված 129. Դաստիարակչական հսկողությունը 1. Վարույթն իրականացնող մարմնի հրավերով անչափահաս մեղադրյալի ներկայանալը և նրա այլ պարտականություններ կատարելն ապահովելու նպատակով նրա նկատմամբ հսկողությունը կարող է հանձնարարվել անչափահաս մեղադրյալի ծնողին, որդեգրողին, հոգաբարձուին կամ փակ մանկական հիմնարկի վարչակազմին, որտեղ նա գտնվում է:

2. Ծնողը, որդեգրողը, հոգաբարձուն իրավունք ունեն հրաժարվելու անչափահաս մեղադրյալի նկատմամբ դաստիարակչական հսկողություն իրականացնելուց:

3. Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց դաստիարակչական հսկողությունը կիրառելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը նրա ծնողին, որդեգրողին, հոգաբարձուին, փակ մանկական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին ծանոթացնում է կայացված որոշմանը և նրանց հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է մեղադրանքի էությանը, նրանց բացատրում է իրենց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Նշված գործողությունների կատարման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են իրավասու մարմինը և դաստիարակչական հսկողությունն ստանձնած անձը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել