Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍԱԼՅՈՒՏ-ԱՎԻԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍԱԼՅՈՒՏ-ԱՎԻԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-728 փետրվարի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 փետրվարի 2019թ. ՍԴԴԿՈ - 7 | «ՍԱԼՅՈՒՏ-ԱՎԻԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

28 փետրվարի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ֆ.

Թոխյանի

Ուսումնասիրելով «ՍԱԼՅՈՒՏ-ԱՎԻԱ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ՍԱԼՅՈՒՏ-ԱՎԻԱ» ՍՊԸ-ն 15.02.2019 թ. դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 371 հոդվածի 5-րդ մասը (հավատարմագրված փաստաբանի մասով), 231 հոդվածի 2-րդ մասը (Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում մասով), ճանաչել ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր»: Դիմողը գտնում է, որ վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածը իրեն զրկելով իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, կարծիք հայտնելով նաև, որ դատական ակտի վերանայման բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու հետապնդվող նպատակն այն է, որ կողմը հստակ տեղյակ լինի և կարողանա արձագանքել այդ բողոքին օրենքով սահմանված ժամկետներում: Դիմողը գտնում է նաև, որ վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ բողոք բերողը պարտավոր էր կողմին և դատարան ևս մեկ անգամ ուղարկել վերաքննիչ բողոքի օրինակները, ակնհայտորեն օրենքով չսահմանված պարտականություն է: Ըստ դիմողի առանց իրավական հիմքերի իրեն կրկնակի ծանրաբեռնելով վերաքննիչ դատարանը որոշել է, որ ինքը պարտավոր է մի քանի անգամ կատարել արդեն իսկ փաստացի կատարված, օրենքով սահմանված պահանջը:

2. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի

ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանի կողմից սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: 2.1. Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Ընդ որում, վիճարկվող դրույթը վերաբերում է խմբային հայցով դատական ծանուցումներին, մինչդեռ դիմողն այն վիճարկում է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում» մասով:

Անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69- րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Հետևաբար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

2.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ բերված փաստարկների մասով դատական կազմը գտնում է, որ դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով, դիմողը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն ներկայացնել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության տեսանկյունից:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21

աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Հետևաբար, այս առումով նշյալ դրույթի մասով առկա է անհատական դիմումով գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք:

Միաժամանակ, դիմողը վերոնշյալ դրույթը վիճարկելով հավատարմագրված փաստաբանի մասով» դուրս գալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371- րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորման շրջանակներից, այնուամենայնիվ, իր փաստարկների և հիմնավորումների շրջանակներում որևէ անդրադարձ չի կատարում հավատարմագրված փաստաբանի ինստիտուտին:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5- րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի գործողությունները, ինչպես նաև փորձի իրավաբանորեն բավարար հիմնավորել, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշյալ դրույթի մասով դիմումում չեն պահպանվել վերոշարադրյալ պահանջները:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5- րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«ՍԱԼՅՈՒՏ-ԱՎԻԱ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

28 փետրվարի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 փետրվարի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել