Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1059 — Վնաս պատճառելը կանխելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1059AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1059 — Վնաս պատճառելը կանխելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1059. Վնաս պատճառելը կանխելը 1. Ապագայում վնաս պատճառելու վտանգը կարող է հիմք դառնալ վտանգ ստեղծող գործունեությունն արգելելու պահանջով հայցի հատուցման համար: 2. Եթե պատճառված վնասը հետևանք է շենքի, շինության շահագործման կամ այլ արտադրական գործունեության, որը շարունակում է վնաս պատճառել կամ սպառնում է նոր վնասով, դատարանն իրավունք ունի պատասխանողին պարտավորեցնել վնաս հատուցելուց բացի կասեցնել կամ դադարեցնել համապատասխան գործունեությունը: 3.

Ամբողջ Տեքստ

Հոդված 1059. Վնաս պատճառելը կանխելը 1. Ապագայում վնաս պատճառելու վտանգը կարող է հիմք դառնալ վտանգ ստեղծող գործունեությունն արգելելու պահանջով հայցի հատուցման համար:

2. Եթե պատճառված վնասը հետևանք է շենքի, շինության շահագործման կամ այլ արտադրական գործունեության, որը շարունակում է վնաս պատճառել կամ սպառնում է նոր վնասով, դատարանն իրավունք ունի պատասխանողին պարտավորեցնել վնաս հատուցելուց բացի կասեցնել կամ դադարեցնել համապատասխան գործունեությունը:

3. Դատարանը կարող է մերժել համապատասխան գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին հայցը, եթե այն կասեցնելը կամ դադարեցնելը հակասում է պետական շահերին: Նման գործունեությունը կասեցնելը կամ դադարեցնելը մերժելը տուժողներին չի զրկում այդ գործունեությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքից:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել