ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 32 — Ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը 1.
Ամփոփում
Հոդված 32. Ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը 1. Ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը դրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է: 2. Կանոնադրության պահանջները պարտադիր են ուսումնական հաստատության և դրա հիմնադիրների համար: 3. Ուսումնական հաստատության կանոնադրությունում նշվում են հաստատության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հաստատության գտնվելու վայրը, գործունեության առարկան և նպատակները, կառավարման կարգը, տվ
Ամբողջ Տեքստ
Հոդված 32. Ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը 1. Ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը դրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:
2. Կանոնադրության պահանջները պարտադիր են ուսումնական հաստատության և դրա հիմնադիրների համար:
3. Ուսումնական հաստատության կանոնադրությունում նշվում են հաստատության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հաստատության գտնվելու վայրը, գործունեության առարկան և նպատակները, կառավարման կարգը, տվյալներ` մասնաճյուղերի վերաբերյալ, ուսումնական հաստատության գույքի ձևավորման աղբյուրները, կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը, ուսումնական հաստատության լուծարման դեպքում` գույքի տնօրինման կարգը: Ուսումնական հաստատության կանոնադրությունը կարող է պարունակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
