Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-65-Ն4 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը «որոնք ենթակա չեն հրապարակման» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի» բառերով։ Հոդված 2. Օրենքի 26.1-ին հոդվածում՝ 1) 7.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքով արձանագրված խնդիրների և անհամապատասխանությունների առնչությամբ Հանձնաժողովը թեկնածուից պահանջում և ստանում է պարզաբանումներ։». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ և 7.3-րդ մասերով. «7.2. Թեկնածուից ստացված պարզաբանումների վերլուծության և համադրման արդյունքով կազմվում է անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ եզրակացության նախագիծը: Բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագիծն ուղարկվում է անձին (թեկնածուին) բարեվարքության հարցաթերթիկում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Նախագծում Հանձնաժողովի անդամների անհատական քվեարկության նախնական արդյունքներն ապանձնավորվում են: Անձը (թեկնածուն) եռօրյա ժամկետում կարող է բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագծի վերաբերյալ ներկայացնել առարկություններ և լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր: 7.3. Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագծի և անձի (թեկնածուի) կողմից ներկայացված առարկությունների համադրության արդյունքով կազմում է անձի բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը:».

3) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12․ Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի: Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված դեպքերում։». 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով. «12.1. Հանձնաժողովն անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը միաժամանակ ներկայացնում է անձին (թեկնածուին) և նրան նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմին: Անձը (թեկնածուն) կարող է նշանակող կամ ընտրող մարմին և Հանձնաժողով ներկայացնել նաև բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության վերաբերյալ իր առարկությունները:»: Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. մարտի 26 Երևան ՀՕ-65-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-65-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.04.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 04.03.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.03.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.04.2026 Հիմնական ակտ 04.03.2026, ՀՕ-65-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.06.2017, ՀՕ-96-Ն 09.06.2017, ՀՕ-96-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-65-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել