ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 247 — Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող կանոնները խախտելը 1. Ուղեւորի, հետիոտնի կամ երթեւեկության այլ մասնակցի կ
Ամփոփում
Հոդված 247.Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող կանոնները խախտելը 1. Ուղեւորի, հետիոտնի կամ երթեւեկության այլ մասնակցի կողմից (բացի սույն օրենսգրքի 241-րդ եւ 242-րդ հոդվածներով նշված անձանցից) տրանսպորտի երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազ
Ամբողջ Տեքստ
Հոդված 247.Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող կանոնները խախտելը
1. Ուղեւորի, հետիոտնի կամ երթեւեկության այլ մասնակցի կողմից (բացի սույն օրենսգրքի 241-րդ եւ 242-րդ հոդվածներով նշված անձանցից) տրանսպորտի երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին մասով խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը: (247-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ., լրաց. 27.02.12 ՀՕ-25-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
