ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 69 — Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հայցի ապահովման միջոցները 1.
Ամփոփում
Հոդված 69. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հայցի ապահովման միջոցները 1. Դատարանը կարող է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկել՝ արգելանք դնել ստեղծագործությունների, տվյալների բազաների, հնչյունագրերի կամ տեսագրությունների ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաև
Ամբողջ Տեքստ
Հոդված 69. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հայցի ապահովման միջոցները 1. Դատարանը կարող է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկել՝ արգելանք դնել ստեղծագործությունների, տվյալների բազաների, հնչյունագրերի կամ տեսագրությունների ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար նախատեսված նյութերի ու սարքավորումների վրա, արգելել որոշակի գործողությունների կատարումը:
2. Դատարանն իրավասու է արգելելու նմանակված օրինակների, ներառյալ` ներմուծված օրինակների մուտքն առևտրային ցանց այդ ապրանքների մաքսազերծումից հետո, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել, որ այն օրինակները, որոնք նմանակված են ճանաչվել, հանվեն առևտրային ցանցից իրավախախտողի հաշվին՝ առանց փոխհատուցման և առանց իրավատիրոջը վնաս պատճառելու, կամ ոչնչացվեն։
3. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների խախտման դեպքում ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք քաղաքացիական հայցի ապահովման նպատակով դատարանն իրավունք ունի անմիջականորեն կալանք դնելու ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար նախատեսված նյութերի ու սարքավորումների վրա, անհրաժեշտության դեպքում՝ դրանք առգրավելու և ոչնչացնելու: Գ Լ ՈՒ Խ 6 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
