Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 88 — Դատապարտյալին մեկնումներ տրամադրելու կարգը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 88AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 88 — Դատապարտյալին մեկնումներ տրամադրելու կարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 88. Դատապարտյալին մեկնումներ տրամադրելու կարգը 1. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի առաջարկությամբ մեկնումներ տրամադրվում են քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը պատժի կատարման ընթացքում, կատարած հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, ինչպես նաև պատժի կրման ժամկետը։ Դիմումը կարող է մերժվել քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ։ 2. Բացառիկ հանգամանքների կապա

Ամբողջ Տեքստ

Հոդված 88. Դատապարտյալին մեկնումներ տրամադրելու կարգը 1. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի առաջարկությամբ մեկնումներ տրամադրվում են քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը պատժի կատարման ընթացքում, կատարած հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, ինչպես նաև պատժի կրման ժամկետը։ Դիմումը կարող է մերժվել քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ։

2. Բացառիկ հանգամանքների կապակցությամբ կարճատև մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում, իսկ երկարատև մեկնմանը՝ եռօրյա ժամկետում։

3. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվվում է պատիժը կատարելու ժամկետի մեջ։

4. Մեկնումների հետ կապված ծախսերը հոգում է դատապարտյալը սեփական միջոցների հաշվին կամ այլ անձ՝ դատապարտյալի համաձայնությամբ:

5. Սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց խուսափող դատապարտյալը ենթակա է ձերբակալման՝ պահակախմբի հսկողությամբ պատիժը կատարելու ուղարկվելու կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։

6. Անկանխատեսելի հանգամանքների ուժով սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալու անհնարինության դեպքում քրեակատարողական հիմնարկ վերադառնալու ժամկետը քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև հինգ օրով։

7. Դատապարտյալին մեկնումներ տրամադրելու ընթացակարգը սահմանվում է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել