Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.22 — Դիմումի քննությունը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.22AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.22 — Դիմումի քննությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 222.22. Դիմումի քննությունը 1. Վարչական դատարանը պարտավոր է դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընդունել վարույթ, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 222.21-րդ հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ: 2. Եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 222.21-րդ հոդվածի պահանջները, ապա վարչական դատարանը եռօրյա ժամկետում պատճառաբանված որոշմամբ դիմումը վերադարձնում է` նշելով այն պահանջը, որը չի պահպանվել: Դիմումում առկա ձևական սխալները վերացնելու

Ամբողջ Տեքստ

Հոդված 222.22. Դիմումի քննությունը 1. Վարչական դատարանը պարտավոր է դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընդունել վարույթ, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 222.21-րդ հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ:

2. Եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 222.21-րդ հոդվածի պահանջները, ապա վարչական դատարանը եռօրյա ժամկետում պատճառաբանված որոշմամբ դիմումը վերադարձնում է` նշելով այն պահանջը, որը չի պահպանվել: Դիմումում առկա ձևական սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, այն վարչական դատարան կրկին ներկայացնելու դեպքում դիմումը վարչական դատարան ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:

3. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է միանձնյա՝

գրավոր ընթացակարգով՝ դռնփակ դատական նիստում:

4. Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը վարչական դատարանը քննում և գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

5. Վարչական դատարանը իրավասու է ոչ ավելի, քան եռօրյա ժամկետով կասեցնելու գործի վարույթը, եթե անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հանգամանքներ պարզելու կամ տեղեկություններ ստանալու: Սույն մասով սահմանված կասեցումը ենթակա չէ բողոքարկման: Վարչական դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը վերսկսելու մասին, եթե վերացել են կասեցումն առաջացրած հանգամանքները՝ այդ մասին մեկօրյա ժամկետում տեղեկացնելով դիմողին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել